Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:
Պատմվածքը ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ:

Կարծում եմ, որ Անդերսենը ցանկացել է ցույց տալ ծնողների և հասարակության ազդեցությունը երեխաների վրա, ինչ ազդեցություն ունեն ծնողները իրենց վարվեցողությամբ, հասարակության կարծիքը մարդկանց վրա: Աղջկա ծնողները սխալ էին վարվում իր հետ և չէին տալիս նրան բավականաչափ ծնողական սեր, պարտադրում էին լուցկիներ վաճառել և տուն չվերադառնալ, եթե նա դրանք չի վաճառել: Իսկ հասարակությունը նույպես վատ էր վարվում աղջկա հետ: Նրանք ծաղրում էին իր հագուկապը, կոշիկները: Նույնիսկ անցորդներից մեկը տեսնելով, որ նա հագել է իրենից մեծ կոշիկներ նրան ասաց, որ դրանք գեղեցիկ օրորոց կհանդիսանան իր երեխաների համար: Կարծում եմ, որ անցորդները սխալ վարվեցին աղջկա հետ, տեսնելով որ նա մրսում է և այդքան թեթև է հագնված ձմռանը, կարող էին իրեն հագուստ առաջարկել կամ տուն տանել, որպեսզի տաքանա, կամ նույիսկ օգնեին նրան լուցկի վաճառել:

Комментарии