Մոդա և ազգային հագուստ
Նորաձևություն ( ֆր.՝ mode, լատ.՝ modus բառից՝ չափ, կերպար, կանոն, կարգադրություն), որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում: Սահմանում է հագուստի, գաղափարների, վարքի, էթիկետի, կենսակերպի, արվեստի, գրականության, խոհանոցի, ճարտարապետության, ժամանցի և այլնի ոճը կամ տիպը, որը տարածված է հասարակության մեջ որոշակի ժամանակահատվածում: Նորաձևություն հասկացությունը հաճախ ներկայացվում է որպես ամենաանկայուն և արագ անցնող հանրաճանաչություն: Նորաձևություն տերմինն իր մեջ ներառում է նաև մարդկային մարմնի՝ տվյալ դարաշրջանում նախընտրելի տիպը (օրինակ՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի ժամանակաշրջանում գնահատվում էր փարթամ մարմինը, իսկ 21-րդ դարի սկզբին գնահատվում է բարեկազմությունը:
Նորաձևության անկապտելի հատկանիշը նորությանը հետևելն է, առարկայի կամ երևույթի նորության/նորաձևության աստիճանը կախված է ոչ այնքան նրա ստեղծման (առաջացման) օբյեկտիվ ժամանակից, որքան ժողովրդականություն և հանրային ճանաչում ստանալու պահից:Եթե երևույթը կամ առարկան, լինելով նորաձև որոշակի ժամանակահատվածում, իր թարմությունը կորցնում է շրջապատի աչքում, ապա դառնում է ոչ նորաձև (հնաձև):Նորաձևությունն ունի 2 շարժառիթ: Առաջինը նմանակումն է, որը նպատակ ունի ընդօրինակել փորձը կամ լավ ճաշակը, երկրորդ՝ հասարակությունից դուրս համարվելու, ծաղրի առարկա դառնալու վախը (մեկուսացման վախ), մեկ այլ դասակարգմամբ՝ ինքն իրեն ընդօրինակելը համարվում է կենսաբանական պաշտպանության ձև:
Անցյալում Արևմուտքից եկած ճանապարհորդները, ովքեր ճանապարհորդում էին Պարսկաստան, Թուրքիա, Հնդկաստան կամ Չինաստան, հաճախ նկատում էին, որ համապատասխան վայրերում նորաձևությունը չէր փոփոխվում։ 1609թ․ ճապոնացիները անգամ հպարտությամբ պատմում էին իսպանացի այցելուներին, որ ճապոնական հագուստը հազարավոր տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել։ Զգեստների փոփոխությունը սովորաբար տնտեսական կամ սոցիալական փոփոխությունների արդյունք է, ինչպես օրինակ տեղի է ունեցել Հին Հռոմում և միջնադարյան Խալիֆայության դեպքում, որից հետո տևական ժամանակ էական փոփոխություններ չեն եղել։ 8-րդ դարի Մուսուլմանական Իսպանիայում Զիրյաբ անունով երաժիշտը Կորդովային ներկայացրեց հագուստի բարդ ոճեր, որոնք հիմնված էին իր հայրենիք Բաղդադի սեզոնային և կենցաղային նորաձևության վրա՝ յուրօրինակ ձևափոխություններով։Պատմաբաններ Ջեյմս Լավերը և Ֆերնան Բրոդելը գտնում են, որ արևմտյան հագուստի նորաձևությունը սկիզբ է առել 14-րդ դարի կեսերից, չնայած պետք է նկատի ունենալ, որ նրանք այդ եզրակացությանը հանգել են առավելապես ժամանակաշրջանի նկարների և ձեռագրերի պատկերների ուսումնասիրություններից, բայց մինչև 14-րդ դարը դրանք այդքան էլ տարածված չեն եղել։ Նորաձևության ամենաէական վաղ փոփոխություններից է տղամարդու վերնազգեստի կտրուկ կարճացումն ու նեղացումը: Նորաձևության մեջ փոփոխությունները առաջ բերեցին Եվրոպայի բարձր դասերի միջև տարբերություններ, իսկ մինչ այդ նրանք շատ նման ոճով էին հագնվում։ Ազգային ոճերը բավականին տարբեր էին մինչև 17-18-րդ դարերի հեղաշրջումը, վերջինս պարտադրեց նմանատիպ ոճեր․ այդ ոճերը մեծամասամբ գալիս էին Ֆրանսիայից։
Չնայած գործվածքների գույներն ու պատկերները տարեցտարի փոխվում էին, տղամարդկանց վերնազգեստների, ժիլետների ու կանացի զգեստների ձևվածքներն ու կտրվածքները շատ դանդաղորեն էին ձևափոխվում։ Տղամարդկանց նորաձևությունը մեծամասամբ ծագել էր ռազմական մոդելներից։ Եվրոպացի տղամարդու կերպարի փոփոխությունները առաջացել են ռազմական գործողությունների թատերաբեմում, որտեղ սպաները հնարավորություն ունեին տեսնել օտար այնպիսի ոճեր, ինչպիսիք էին Սթեինքիրք վզկապն ու փողկապները։ Չնայած 16-րդ դարում սկսել էին տարածվել ֆրանսիական գեղեցիկ հագուստներով տիկնիկները, իսկ Աբրահամ Բոսսը 1620-ականներին ստեղծել էր նորաձևության մնայուն գործեր, փոփոխություններն ավելի արագ սկսեցին իրականանալ 1780-ականներին: Չնայած, որ ձևարարներն ու դերձակներն էին հիմնականում նորարարությունների հեղինակները, և գործվածքի արդյունաբերությունը հստակորեն շատ թրենդների առիթ դարձավ, այնուամենայնիվ նորաձևության դիզայնի պատմությունը կապվում է 1858թ․-ի հետ, երբ Անգլիայում ծնված Չարլզ Ֆրեդերիկ Ուորթը բացեց առաջին բարձր նորաձևության տունը Փարիզում։ Հոթ տունը (The Haute house) անունը սահմանվել էր կառավարության կողմից այն նորաձևության տների համար, որոնք համապատասխանում էին ոլորտի պահանջներին։ Այս նորաձևության տները պետք է պահեին այնպիսի ստանդարտներ, ինչպիսիք էին ունենալ նվազագույնը 20 դերձակ, տարվա մեջ 2 նոր հավաքածու ներկայացնել, և հաճախորդներին ներկայացնել զգեստների ձևվածքների համապատասխան թիվ։ Այդ ժամանակից սկսած նորաձևության դիզայների գաղափարը դարձավ դոմինանտ, որպես սեփական իրավունքներ ունեցող հանրային դեմք։
Ժամանակակից նորաձևության 4 հիմնական մայրաքաղաքներն են համարվում Փարիզը, Միլանը, Նյու Յորքը և Լոնդոնը, որտեղ գտնվում են նորաձևության ամենահայտնի կազմակերպությունների գլխավոր գրասենյակները գտնվում են այս քաղաքներում և հռչակված են համաշխարհային նորաձևության մեջ իրենց ունեցած մեծ ներդրումով։ Այս քաղաքներում նորաձևության շաբաթներ են անցկացվում, որի ընթացքում դիզայներները իրենց հագուստի նոր հավաքածուները ցուցադրում են հանդիսատեսին։ Մեծ դիզայներների ժառանգությունը (Կոկո Շանել, Իվ Սեն Լորեն և այլք) պահում է Փարիզի ամենաբարձր դիտողականությունը նորաձևության բնագավառում, չնայած որ հոթ կուտյուրի ծախսերը հիմնականում փակվում են նույն բրենդների պրետ-ա-պորտե հավաքածուների և օծանելիքների վաճառքից գոյացած գումարներով։

Հայկական տարազ
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրիսևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ:
Հայաստանի մի քանի շրջաններում տարածված գոգնոցների առանձնահատկությունները.
ԲԱՐՁՐ ՀԱՅՔՈՒՄ գոգնոցը քառանկյունաձև՝ մհուդե, մետաքսե, բրդյա գործվածք էր, որում գերակշռում էր կարմիր գույնը: Վրան պատկերում էին բուսանախշեր և թռչուններ:
ՍԱՍՈՒՆՈՒՄ գոգնոցը կապույտ գույնի բրդյա գործվածք էր, որի վրա բրդյա թելերով ասեղնագործված էին երկրաչափական նախշեր:
ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ գոգնոցի գույնը ունեցել է որոշակի նշանակություն: Շեղանկյուններով զարդարված կարմիր գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը, աղջիկները այն չեն կրել: Լայն տարածում ուներ կրծքկալը, որը կրում էին հագուստի տակից : Այն կրել են Կարինում, Ախլցխայում, Շիրակում, Վասպուրականում, Սասունում Կարսում, Արդվինում:
Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տարբեր էր նաև տղամարդկանց դեպքում:
Արևելյան գավառներում տարածված էր կովկասյան տարազաձևը, որը կազմված էր ներքնազգեստից, կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմռանը հագնում էին լայն մուշտակ՝ առանց գոտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարո մորթուց գլխարկ:
Արևմտահայերի տարազը տարբերվում էր: Այն կազմված էր ասեղնագործ տարրերով տաբատից, կարճ անթև զգեստից, վերնաշապիկից, կարճ վերնազգեստից: Շապիկի թևքերը հարդարվում էին ասեղմագործություններով, մեջքին կապում էին բրդյա գոտի: Դնում էին սպիտակ, կոնի ձևով գլխարկներ:
Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Ուրարտական շրջանում կրել են երկայնակի կամ լայնակի գծանախշերով, երկրաչափական, մարդակերպ, թռչնաձև, շրջանաձև , քառանկյունաձև, խաչաձև նախշերով գուլպաներ: Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ: Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելի պարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ: Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:

Комментарии
Отправить комментарий