Երկրորդ համաշխարհային պատերազմ: Սկիզբը և պատճառները: Անհատական աշխատանք

Ներածություն

Սույն աշխատանքի նպատակն է ներկայացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և պատճառները: Անհատական աշխատանքիս ընթացքում կանդրադառնամ բազմաթիվ հարցերի, որոնցից են՝ ինչու սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմ հայտարարելուն, ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին շրջանում, որը համարում ենք 1939թ. սեպտեմբերից  մինչև 1941թ. հունիս: Անհատական աշխատանքի ընթացքում օգտվելու եմ երկու աղբյուրներից[1][2]:  
Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է սեպտեմբերի 1-ին 1939թվականին երբ Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, որից երկու օր անց Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային: Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան պայքարել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը թուլացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով: Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը: Այն սկսվել է Վերսալ-վաշինգտոոնյան խաղաղության շրջանակներում իրենց լուծումը չստացած հակամարտությունների պատճառով, որոնք 1920-30ական թվականներին ավելի սրվեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրականացումը անխուսափելի էր Վերսալ-վաշինգտոնյան պայմանգրի կնքումից հետո: Այն կնքվել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ հաղթող կողմերի և Գերմանիայի միջև, նաև համաձայնագրեր, որոնք կնքվել են Վաշինգտոնյան կոնֆերանսում(1921-1922թթ.): Վերսալյան մասը իր մեջ ներառել է քաղաքական և ռազմաստրատեգիական բնույթ, որն առաջնային է համարել Անգլիայի և Ֆրանսիայի ցանկությունները, և առհամարել է պարտված կողմերի ցանկությունները(Ավստիա, Չեխոսլովակիա, Լեհաստան, Հունգարիա, Լիտվա, Լատվիա,Էստոնիա): Ռուսական ապստամբությունը(խոսքը գնում է 1917թ. նոյեմբերի 7-ին տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափախության մասին) և Արևելյան Եվրապայում տիրող խառնաշփոթը բարդույթներ առաջացրեցին պայմանգրի համար: Յուրաքանչյուր հաղթող կողմին հետապնդում էին տարբեր նպատակներ: Ֆրանսիան ցանկանում էր առավելագույն կերպով թուլացնել Գերմանիան, որը կօգներ հաստատել ֆրանսիական հեգեմոնիա(գերիշխանություն) և անվտանգ դարձնել իր արևելյան սահմանները: Բրիտանիան և ԱՄՆ-ի գլխավոր նպատակներն էին Եվրոպայում պահպանել իրենց ուժերի հավասարակշռությունը, որը նրանց ստիպում էր ուշադրություն դարձնել Գերմանիայի շահերին, որը նրանք կարող էին օգտագորխել որպես ստաբիլիզացնող ֆակտոր Կենտրոնական և Արևելյան Եվրապայի համար: Ֆրանսիան և Անգլիան, նաև փորձում էին օգտագործել Եվրոպայում առաջացած նոր պետությունները՝ բոլշևիկների հեղափոխության և ֆաշիստական ռեվանշիզմի դեմ: Պատերազմի մեկ այլ պատճառ է հանդիսանում պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունները: Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան՝ համարելով, որ աշխարհում ամենահզոր պետությունները իրենք են, պատերազմ հայտարարեցին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և ԱՄՆ-ին, որպեսզի վերացնեն նրանց դիրքերը և նոր աշխարհ ստեղծեն՝ նոր վերաբաժանումներով: <<Բեռլին-Հռոմ-Տոկիո>> առանցքի համար կարևոր էր նաև Խորհրդային Ռուսաստանի փլուզումը և վերացումը: Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն էր պահպանել իրենց պետության և տնտեսության դիրքերը: Քանի որ ԱՄՆ-ն հենց պատերազմի սկզբին համարել է իրեն չեզոք գոտի, այդ պատճառով այդ խմբավորումը անվանվեց <<Անգլիո-ֆրանսիական>>:
1939
թվականի սեպտեմբերի մեկին գերմանական բանակը՝Լեհաստանի սահմաները խաղտելու(Օպերացիա Հիմլեր –1939թվականին Ֆաշիստական Գերմանիայի կողմից պլանավորված ՛՛կեղծ դրոշ՛՛ ծրագիր, որի նպատակն էր ագրեսիա ստեղծել Գերմանիայի և Լեհաստանի միջև՝ Լեհաստանի վրա հարձակումը արդարացնլու նպատակով)և լեհերի ՛՛կազմակերպված՛՛ ներխուժումը <<Գլեյվից>> ռադիոկայանի քողի ներքո, հրաման ստացան ներխուժել լեհական սահմանը: Ֆյուրեռը ելույթով հանդես եկավ Ռայխստագում և ներկայացրեց օպերացիան որպես ոստիկականական շարժ, որը չէր ուղղված դեպի արևմտյան իշխանություններին: Սեպտեմբերի 3-ին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ըստ Լեհաստանի հետ կնքած համաձայնագրի, պատերազմ հայտարարեցին Գերմանիային: Դրան հետևեցին Բրիտանիայի հարևան պետությունները՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Հարավային Աֆրիկան և Հնդկաստանը: Հենց նույն օրը Ամերիկայի նախագահը հայտարարեց իրենց որպես չեզոք գոտի: Սկսվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 73 պետություններից  62ը` ամբողջ երկրագնդի 80% բնակչությունը: Պատերազմը բաժանված էր երկու ուժերի՝ հակահիտլերյան կոալիցիա և <<առանցքի>> ուժեր: Հակահիտլերյան կոալիցիայի մեջ են մտնում՝ Լեհաստանը, Բրիտանական կայսրությունը և նրա դոմինիոնները, Ֆրանսիան, Եթովպիան, Դանիան, Նորվեգիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսենբուրգը և այլն: Հետագայում նրանց են միացել նացիստական խմբավորումից դուրս եկած երկրները՝ Իրանը, Իտալիայի թագավորությունը, Ռումինիան, Բուլղարիան, Ֆինլանդիան: Նացիստական խմբավորման մաս էին կազմում՝ Գերմանիան, Սլովակիան, Իտալիան, Ալբանիան, Հունգարիան,Իրաքը, Ճապոնիան, Չինաստանը, Թայլանդը, Բուլղարինա և այլն: Երկրորդ աշխարհամարտի տեղի է ունեցել հինգ փուլերով՝ 1939 թվականի սեպտեմբերի 1–ից մինչև 1941 թվականի հունիսի 21(Փուլ 1), 1941 թվականի հունիսի 22–ից մինչև 1942 թվականի նոյեմբեր(Փուլ 2),1942 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի ավարտը(Փուլ 3),1944 թվականի սկզբից մինչև 1945 թվականի մայիսի 8(Փուլ 4),1945 թվականի մայիսի 9–ից մինչև սեպտեմբերի 2(Փուլ 5)[3]: Քանի որ անհատական աշխատանքս իր մեջ ներառում էր պատերազմի պատճառները և սկիզբը, ես ներկայացնելու եմ միայն առաջին փուլը՝ հնարավորինս չափ մանրամասն:
Գերմանիայի ներխուժումը Լեհաստան և Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի պատերազմ հայտարարումը օգուտ բերեց Խորհրդային Ռուսաստանին: ԽՍՀՄ-ը օգտվելով այս պատերազմական իրավիճակից, շտապեց մեծացնել իր իշխանության տարածքները: 1939թվականի սեպտեմբերի 17-ին ռուսական զորքերը ներխուժեցին Լեհաստան: 12օր տևած պատերազմական գործողություններում Ռուսաստանը կարողացավ գրավել Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելառուսիան, որը Լեհաստանը գրավել եր դեռևս 1920թվականին:Տեղի ունեցան ընտրություններ, որի արդյունքում երկու պետություններն էլ խարհրդայնացան, Ուկրաինան և Բելառուսիան դիմեցին ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդին՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելու համար: Արդյունքում 1939թվականի նոյեմբերի 1ին Ուկրաինան մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ, իսկ նոյեմբերի 2ին՝ Բելառուսիան: Խորհրդային Միությոնը շտապեց նաև պայմանագիր ստորագրել Էստոնիայի,Լատվիայի և Լիտվիայի հետ,ըստ որի իրավունք էր ստանում նշված երկրներում ունենալ ռազմածովային և ռազմաօդային հենակայաններ: Այստեղից կարելի է հետևություն կատարել, որ Լեհաստանը դարձավ երկու գերտերությունների նպատակների իրագործման թիրախը:
Հաջորդ պատերազմը տեղի է ունեցել ԽՍՀՄ-ի  և Ֆինլանդիայի միջև  1939 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 1940 թվականի մարտի 13-ը[4]: 1939թվականի նոյեմբերի 26ին Խորհրդային Ռուսաստանը բողոքական նոտա ուղարկեց Ֆինլանդիային՝ հրետանային ռմբակոծության պատճառով,որը ըստ ԽՍՀՄ-ի պնդմամբ արվել է Ֆինլանդիայի սահմանից: Ամբողջ ռազմավարական գործողությունների պատասխանատվությունը դրված էր Ֆինլանդիայի ուսերին: Պատերազմը ավարտվեց Մոսկվայի խաղաղության պայմագրով, ըստ որի Ֆինլանդիայի տարածքների 11%-ը տրվում էր ԽՍՀՄ-ին: Ֆինլանդիան մերձռազմաճակատային շրջաններից 430 000 ֆինների ստիպողաբար վերաբնակեցրեց երկրի խորքում, ինչի արդյունքում բնակիչները զրկվեցին իրենց ունեցվածքից։ Շատ պատմաբանների կարծիքով Խարհրդա-ֆիննական պատերազմը կապված է Երկրորդ աշխարհամարտի հետ, որի սկզբնական գործողությունները ծագել են նրանից, որ ԽՍՀՄ-ը որպես ագրեսոր, հեռացվեց Ազգերի լիգայի կազմից: 1940թվականի ամռանը Ռուսաստանի մաս դարձան Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան: Տարածքները պատկանում էին Ռումինիային, սակայն ԽՍՀՄ-ի ճնշմանը չդիմանալով՝ հարկադրված եղավ այն հանձնել իրենց: Այսպիսով Խորհրդային Միությունը ևս մեկ անգամ օգտվելով  պատերազմական խառը վիճակից շտապեց հզորացնել իր պետությունը և տարածքները:
Գերմանիան չարաշահելով  իր հակառակորդների զգոնությունը, նախապատրաստվում էր վճռական գործողություններ իրականացնել Եվրոպայի արևմուտքում։ Գերմանական զորքերը ընդամենը երկու օրվա ընթացքում՝ 1940 թ. ապրիլի 9-10-ը, գրավեցին Դանիան և Նորվեգիան։ Դրա հետևանքով սրվեց քաղաքական իրադրությունն Անգլիայում։ Ընդդիմության ճնշման տակ Անգլիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը 1940 թ. մայիսի 8-ին հրաժարական տվեց։ Մայիսի 10-ին Ուինսթոն Չերչիլը, որ գերմանաֆաշիստական ագրեսորներին վճռական հարված տալու կողմնակիցներից էր, կազմեց կոալիցիոն կառավարություն։ 1940թվականի մայիսի 10-ին Մաժինոյի գիծը խաղտելուց և մայիսի 14-ին Նիդերլանդների կապիտուլացիայից հետո, գերմանական հրամանատարությունը կարողացավ հասնել իր հաջողությանը[5]: <<Բրիտանական արշավախմբական ուժերը>> Ջոն Գորթի հրամանատարությամբ, ֆրանսիական բանակի մնացած մասը,մտնելով 16-րդ կորպուս, և բելգիական զորքերից մնացածները՝ Դանկիրկ քաղաքում, հայտնվեցին շրջափակման մեջ: Մայիսի 20-ին բրիտանական իշխանությունները սկսեցին տարհանման համար նավեր հավաքել: Տարհանման համար հաջողվեց հավաքել 693 բրիտանական և 250 ֆրանսիական ռազմածովային և առևտրական նավատորմեր: Օպերացիան համակարգում և գլխավորում էր կոնտր-ադմիրալ Բերթրամ Ռամսեյը: Գրեթե 300000 զինվորներ շրջափակված էին գերմանացիների կողմից Դանկիրկում: Ուինսթոն Չերչիլը հրամայեց ամբողջ ազատ նավակներին և նավերին ուղարկել դեպի Դանկիրկ՝ զինվորներին տարհանելու նպատակով[6]: Գրեթե 900 նավեր մասնակցեցին Դանկիրկի տարհանմանը: Սկզբում, նրանք մտադրություն ունեին տարհանել 45000 զինվորների, և ակնկալվում էր գերմանացիների գրոհը: Առաջին օրը միայն 7000զինվորներ տարհանվեցին նավահանգստից, սակայն լողափից՝ ոչ ոք: Երկրորդ օրը, 17000զինվորներ տարհանվեցին թե՛ նավահանգստից, թե՛ լողափից: Երրորդ օրը տարհանվեցին 47000զինվոր, իսկ չորրոդ օրը՝ 540000(ներառյալ առաջին տարհանված ֆրանսիացի զինվորներ): Էվակուացիան իր գագաթնակետին հասավ հին և վեցերորդ օրերում, երբ տարհանվեց 60000ից ավել զինվորներ: Յոթերորդ օրը, համարյա ամբողջ բրիտանացիները տարհանվել էին, բայց նավերը դեռ շարունակում էին օրական տարհանել 26000զինվորներ(գրեթե բոլորը ֆրանսիացիներ էին): Էվակուացիան ավարտվեց իններորդ օրը, երբ արդեն 200000 բրիտանացի զինվոր և 140000ֆրանսիացի զինվոր էր տարհանվել դեպի Մեծ Բրիտանիա:
Դանկիրկի ճակատամարտը(մայիսի 26-հունիսի 4, 1940թ.) հրաշալի հաղթանակ էր Անգլիացիների և հակահիտլրյան ուժերի համար, սակայն Բրիտանիայի և Ֆրանսիայի ուժերից մեծամասնությունը փախչե դեպի կռվի դաշտ:
Գերմանիան շուտով շտապեց իրագործել այսպես կոչված «Դեղին պլանը»։ 1940 թ. մայիսի 10-ին գերմանական զորքերն անցնելով Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի սահմանները, ներխուժեցին Ֆրանսիա։ Շուտով գերմանացիները հարձակում սկսեցին Փարիզի ուղղությամբ։ Ֆրանսիական բանակն ի վիճակի չեղավ որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ և հունիսի 14-ին Փարիզն անձնատուր եղավ։ Ֆրանսիայի նոր կառավարության ղեկավար մարշալ Ֆիլիպ Պետենը դիմեց Գերմանիային՝ հաշտության նպատակով։ Ֆրանսիայի անձնատուր լինելու ակտը ստորագրվեց 1940 թ. հունիսի 22-ին։ Ֆրանսիան բաժանվեց երկու գոտիների՝ Հյուսիսային և Հարավային։
Ֆրանսիայի անձնատուր լինելուց հետո Հիտլերը կարծում էր, որ Անգլիան Գերմանիային կդիմի հաշտության խնդրանքով։ Սակայն Ուինսթոն Չերչիլը ոչ միայն չէր դիմում նման խնդրանքով, այլև արագորեն ամրացնում էր իր երկրի պաշտպանունականությունը։ Գերմանական գլխավոր շտաբը մշակեց Անգլիա ներխուժելու պլանը, որն ստացավ «Ծովային առյուծ» ծածկանունը։ Անգլիայի ռմբակոծումը սկսվեց 1940 թ. օգոստոսին։ Ամիսներ շարունակ գերմանական ռազմական ավիացիան ռմբակոծում էր Լոնդոնը և բրիտանական մյուս քաղաքները։ Բայց նրանց չհաջողվեց կոտրել անգլիացիների կամքը։ Անգլիայի համար մղված ճակատամարտում Գերմանիային չհաջողվեց հասնել գերակայության օդում, ինչը պետք է հանդիսանար Անգլիա մտնելու գրավականը։

Վերջաբան
Այսպիսով, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառ հանդիսացավ Վերսալ-վաշինգտոնյան համաձայնագիրը, և  <<Բեռլին-Հռոմ-Տոկիո>>  և <<Անգլիո-ֆրանսիական>> պետությունների քաղաքական, տնտեսական, գաղափարական հակասությունները: Պատերազմի սկիզբը դրվեց, երբ Գերմանիան 1939թվականի սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան և Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային: Խորհրդային Ռուսաստանը օգտվելով խառը պատերազմական իրավիճակից, շտապեց ընդարձակել իր պետության սահմանները և խորհրդայնացնել գրավված տարածքները: Լեհաստանը երկու անգամ հայտնվեց երկու հզոր պետությունների թիրախի տակ: Առաջին փուլից կարելի է դատողություն անել, որ հաղթանակը դեռևս <<Հակահիտլերյան կոալիցիայի>> կողմից էր:



Հղումներ՝
https://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D1%82%D0%BE%D1%80%D0%B0%D1%8F_%D0%BC%D0%B8%D1%80%D0%BE%D0%B2%D0%B0%D1%8F_%D0%B2%D0%BE%D0%B9%D0%BD%D0%B0
https://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%D1%80%D0%B8%D1%87%D0%B8%D0%BD%D1%8B_%D0%B8_%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D0%BF%D0%BE%D1%81%D1%8B%D0%BB%D0%BA%D0%B8_%D0%92%D1%82%D0%BE%D1%80%D0%BE%D0%B9_%D0%BC%D0%B8%D1%80%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B9_%D0%B2%D0%BE%D0%B9%D0%BD%D1%8B
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB_%D6%83%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8
https://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%BF%D0%B5%D1%80%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F_%C2%AB%D0%93%D0%B8%D0%BC%D0%BC%D0%BB%D0%B5%D1%80%C2%BB
https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BE%D0%B2%D0%B5%D1%82%D1%81%D0%BA%D0%BE-%D1%84%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B2%D0%BE%D0%B9%D0%BD%D0%B0_(1939%E2%80%941940)
https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D1%8E%D0%BD%D0%BA%D0%B5%D1%80%D0%BA%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%BE%D0%BF%D0%B5%D1%80%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F
https://en.wikipedia.org/wiki/Dunkirk_evacuation


[1] Вторая мировая война, Википедиа,2012г.

[2]  Причины и предпосылки Второй мировой войны, Википедиа, 2007г.
[3] Երկրորդ աշխարհամարտի փուլերը, Վիքիպեդիա, 2014թ.
[4] Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940), Վիքիպեդիա, 2014թ.
[5] Дюнкеркская операция, Википедиа, 2006г.
[6] Dunkirk evacuation, Wikipedia, 2010

Комментарии

Отправить комментарий