Երկիրդ ճանաչելու հնարավորության ընձեռման մասին
Կրթահամալիրում ընդամենը 3 ամիս է ինչ սովորում եմ, բայց հասցրել եմ լավ հիշողություններ ունենալ նոր ընկերներիս հետ: Սիրելի զբաղմունքներ կրթահամալիրում շատ ունեմ, սակայն ամենաշատը ինձ հարազատեն դարձել կրթահամալիրյան ճամփորդությունները և անգլերենի լրացուցիչ պարապմունքները: Ճամփորդությամբ ուսուցումը հետաքրքիր բառակապակցություն է, որն ըստ իս՝ ուսուցման լավագույն միջոցներից է: Ճամփորդությունների շնորհիվ ավելի տպավորիչ են դառնում տեսական դասընթացներդ: Ավագ դպրոցում հաճախ են կազմակերպվում հայրենագիտական ճամփորդություններ, որոնցից մեկն էլ՝ «Եռօրյա հայրենագիտական ճամփորդությունն է դեպի Դիլիջան»: Դիլիջանը հայտնի է իր բնությունով, տեսարժան վայրերով, որոնք են՝ Պարզ լիճը, Գոշավանքը, Հաղարծին վանքը և այլն: Դիլիջանում է գտնվում նաև միջազգային դպրոցը (անգլ.՝ United World College Dilijan, Dilijan International School):
Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս.-արլ., 1350մ բարձրության վրա: Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն, միջին խորությունը 3մ է, իսկ առավելագույնը՝ 10մ: Լիճն ունի սողանցքաարգելափակոցային ծագում և շրջապատված է անտառներով:
Գոշավանքը հայկական կրոնական կառույց է, գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից է: Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից հետո՝ նրա անվամբ կոչվել Գոշավանք: Գոշավանքի տարածքում կան գերեզմաններ, խաչքարեր, փոքր մատուռներ:
Դիլիջանում է գտնվում նաև միջազգային դպրոցը (անգլ.՝ United World College Dilijan, Dilijan International School): Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից։

Комментарии
Отправить комментарий