Ֆեյսբուքը բիզնեսի և գաղափարների առաջխաղացման գործիք. Լուսաբանում

Կարծում եմ, որ յուրաքանչյուրս էլ օգտվում ենք սոցիալական կայքերից, հատկապես՝ ֆեյսբուքից: Ֆեյսբուքը ամենատարածված և ամենաշատ օգտագործվող սոցիալական կայքերից է: Դրա միջոցով մենք ծանոթանում ենք աշխարհում կատարվող իրադարձությունների, մեր ընկերների և ազգականների կյանքի, սիրած ֆիլմերի, երգիչների, դերասանների և վերջին նորություններին:

Այսօր հանդիպում ունեցանք 2015-2016 ուստարվա շրջանավարտ՝ Մերի Թելունցի հետ: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ «Ֆեյսբուքը բիզնեսի և գաղափարների առաջխաղացման գործիք» թեմային: Ինչպե՞ս բիզնես բացել ֆեյսբուքում և ինչպե՞ս ապահովել դրա հաջող լինելը: Ծանոթացանք 12 կանոններին և 4P համակարգին, որոնք կօգնեն ֆեյսբուքում լավ բիզնես ունենալ և ծաղկեցնել այն:

12 կանոններից ինձ համար ամենատպավորիչները հետևյալներն էին՝
1) Գլխավոր նկարի և ետնանկարի բնույթը. ինչպե՞ս գրավող և բոլորին հասկանալի գլխավոր նկար ունենալ և բիզնեսի միտքն արտահայտող ետնանկար:
2) Գրառումներ կատարել օգտատերերի ակտիվ գործունեության ժամերին և շաբաթական 3-4 անգամից ոչ ավելի ՝ օգտատերերին չձանձրացնելու համար:
3) Ֆեյսբուքյան էջի «Էջի մասին» բաժնում կոնկրետ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում հետևյալ բիզնեսը՝ նշելով մրացանակների, գտնման վայրի և նպատակի մասին:
4) Օգտատերերի նկատմամբ ուշադիր լինել և նրանց հուզող հարցերին՝ (մեկնաբանություններին) պատասխանել հարգանքով և լիարժեք:
Որպեսզի բիզնես էջդ լինի հաջող, պետք է նաև հետևել 4P համակարգին՝ ապրանքին (product), գնին (price), խթանմանը (promotion) և վայրին (place): Եթե ձեզ հաջողվի իրագործել այս 4 պահանջները, ուրեմն ձեր բիզնեսը հաջող կհամարվի: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը ինձ կօգնի ապագայում հաջող ֆեյսբուքյան բիզնես ունենալու համար:






Комментарии