Կոմիտասյան օրեր
Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները
Բանաստեղծություններ
Մենավոր
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,
Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։
Հով ու ծով սերԿապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։
Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. - Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։
Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։
Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։
Երգեր
Կռունկ
Բանաստեղծություններ
Մենավոր
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,
Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։
Հով ու ծով սերԿապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։
Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. - Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։
Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։
Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։
Երգեր
Կռունկ
Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
Քեզ բան հարցնողին չես տանիր տալապ.
Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,
Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,
Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
Սրտերնիս կամեցավ, ելանք, գնացինք,
Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,
Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,
Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա, հեռացի՜ր:
Տեղեկություններ Կոմիտասի մասին
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում` երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գնա, հեռացի՜ր:
Տեղեկություններ Կոմիտասի մասին
Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։ Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։ Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։ Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։
Երախտիքի խոսքեր Կոմիտասի մասին
Երախտիքի խոսքեր Կոմիտասի մասին
Հայ արվեստի պատմության մեջ դժվար է գտնել այնպիսի գործչի, որի կերպարով ներշնչված լինեն դարի գրեթե բոլոր գրողներն ու բանաստեղծները։ Թերևս, այդ երանելիներից է հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասը։ Նրա մասին գրվել են թե՛ փոքրիկ բանաստեղծություններ, թե՛ պոեմներ ու ծավալուն երկեր։
20-րդ դարի հայ գրականության մեջ Կոմիտասին նվիրված առաջին խոշոր ստեղծագործություններից է Եղիշե Չարենցի «Reqiem aeternam»-ը (Կոմիտասի հիշատակին)։ 1936 թվականին, երբ մեծ երաժշտի աճյունը տեղափոխվեց Երևան և իր վերջին հանգրվանը գտավ պանթեոնում, վառ տպավորությունների ազդեցության ներքո Չարենցը ստեղծեց այդ հուզիչ կտավը։ Վերջինիս կուլմինացիոն տողերը նվիրված են մեծն Կոմիտասի հետմահու «վերադարձին»։
Արդյո՞ք կարող էր քո սուրբ,
Բեկված հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
Եվ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած...
Կարոտով խոր իբրև վերք
Եվ երկյուղով սրբազան -
Խոնարհվել եմ ահա ես
Աճյունիդ դեմ երգաձայն, - .....
Կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հիասքանչ ստեղծագործություն է գրել հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։
1956 թվականին ծնվում է բանաստեղծության այն հատվածը, որն հետագայում դառնում է հանրահայտ «Անլռելի զանգակատան» բնաբանը։ 1959-ին՝ Կոմիտասին նվիրված առաջին բանաստեղծության ստեղծումից 10 տարի անց, Պ.Սևակն ավարտում է վերը նշված իր գլուխգործոցը, որն այսօր էլ համարվում է Կոմիտասին նվիրված ամենավառ գործերից մեկը։ «Անլռելի զանգակատունը» բաժանվում է ղողանջների. առաջինը կոչվում է «Ղողանջ Ավետիսի».
Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել, -
Դժվար է ասել...
Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
Անատոլուի խավար խորքերում
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին.
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել, -
Դժվար է ասել...
Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու՝
Անատոլուի խավար խորքերում
Մեկ ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ։
Մինչ հայրը նրա՝ Գևոն կոշկակար,
Գոգնոցը հանեց, արխալուղ հագավ,
Հարևան-դրկից՝ մի-մի շիշ օղով՝
Նրա տուն մտան՝ աչքալուսանքի։
«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ...
Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»:
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ «Հուշեր Կոմիտասի մասին»
Շարունակությունը կարող եք կարդալ՝ այստեղ
Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»:
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ «Հուշեր Կոմիտասի մասին»
Комментарии
Отправить комментарий