Անուշ անուրջով
Անուշ անուրջով պաճուճիր հոգիս
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում
լքված լռության ծածկոցն է իջել
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում
Տխուր իմ հոգում երգերն են ննջել
Երգիր ինձ համար, երգիր ինձ համար
Ինձ հեքիաթ ասա անրջանք բեր ինձ
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում
լքված լռության ծածկոցն է իջել
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում
Տխուր իմ հոգում երգերն են ննջել
Երգիր ինձ համար, երգիր ինձ համար
Ինձ հեքիաթ ասա անրջանք բեր ինձ
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից
Комментарии
Отправить комментарий