Նահապետ Քուչակ: Հայրեններ
Հայ ազգային բանաստեղծության ամենատարածված ոտանավորի տեսակը եղել է հայրեննի կարգը(չափը), որը ծագել է վաղ անցյալում: Հայրեննի կարգը 15վանկանի բանաստեղծություն էր՝ 7/8 բաժանումով: Դեռևս տասներրորդ դարում, Գրիգոր Նարեկացին այս չափը օգտագործել է իր <Մատյան Ողբերգության> պոեմի մի գլխում: Միջնադարյան քննարերգության մեջ, հայրեննի կարգով ստեղծվել են հիմնականում քառատող երգեր, որոնք կոչվում են հայրեններ: Մեզ հայտնի 500հայրենները ստեղծվել են 13-14-րդ դարերից ի վեր, արևմտահայ քաղաքային միջավայրում՝ Ակն, Վան, Խարբերդ: Հայրենների հեղինակ է համարվել 16-րդ Վանի Խառակոնիս գյուղում ծնված Նահապետ Քուչակը: Հեղինակել է կրոնական, խրատական, սիրո հայրեններ:
Հետազոտական աշխատանք
Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-
գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող)
երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը:
Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.
Երբ սերն ի աշխարհ եկավ,
եկավ իմ սիրտըս բնակեցավ,
Ապա իմ սրտես ի դուրս՝
երկըրե երկիր թափեցավ...
Ամեն մարդ չէ, որ ընդունակ է սիրելու, դիմանալու սիրո ուժին: Սիրում են տառապելու ունակ զորեղ հոգիները: Սիրո այդ տառապանքն այնքան հրապուրիչ ու ցանկալի է, որ մարդն ինքնակամ գնում է դեպի նրա ակնատը (թակարդ):
Զետ մանկակորուստ կաքավ
ի լեռնեն ի շուրջ կուգամ ես.
Լըսեր եմ՝ ակնատ ունիս,
բեր լարե՜, գամ ընկնեմ ի ներս:
Ու թեև սերը տառապանք է բերում, բայց նաև կյանքի հիմքն է, սիրահար սրտին կենդանություն պարգևողը.
Ես աչք ու դու լույս, հոգի՜,
առանց լույս՝ աչքըն խավարի,
Ես ձուկ ու դու ջուր, հոգի՜,
առանց ջուր՝ ձուկըն մեռանի.
Երբ ձուկն ի ջըրեն հանեն
ի այլ ջուր ձըգեն, նա ապրի,
Երբ զիս ի քենե զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը. «Զաղեկն դու՜ ստեղծեցիր, ինձ հե՞ր մեղք դնես, թե սիրեմ»: Մեկ ուրիշ երգում, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը: Գեղեցիկ կինը սիրով խոցում և եկեղեցուց դուրս է բերում անգամ եկեղեցու սպասավորին:
Քուչակն ընդվզել է նաև իշխող հասարակական կարծիքի ու բարքերի դեմ. սերը պիտի ազատ լինի, հարկադրանքով կամ հաշվենկատ սեր չի լինում.
Սերն որ դրամով լինի,
զինք էրել պիտի կըրակով.
Սերըն խընծորով պիտի
ու դրա՛մ-դրա՛մ շեքերով:
Հայրեններում սիրո երգը միահյուսված է բնության երգին, բնությունը միջոց է սիրած կնոջը պատկերելու և գովերգելու համար:
Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:
Քուչակի անունով կոչվել են թաղամաս Երևանում, գետ և գյուղ՝ ՀՀ Արագածոտնի մարզում:
Երբ էր ստեղծվել Քուչակին վերագրված հայրենները. դրանց հեղինակների հարցը
Հետազոտական աշխատանք
Ով էր Քուչակը. կենսագրական ակնարկ
Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող)

Մեզ հայտնի 500հայրենները ստեղծվել են 13-14-րդ դարերից ի վեր, արևմտահայ քաղաքային միջավայրում՝ Ակն, Վան, Խարբերդ: Հայրենների հեղինակ է համարվել 16-րդ Վանի Խառակոնիս գյուղում ծնված Նահապետ Քուչակը: Հեղինակել է կրոնական, խրատական, սիրո հայրեններ:
Որոնք են սիրո հայրենների ներքին բովանդակային առանձնահատկությունները
Հայրեններում ևս սերը բարձր է դասվում բոլոր զգացմունքներից: Այն դիտվում է որպես մարդու գոյության անհրաժեշտ նախապայման, ուստի և դրվատվում են փոխադարձ ու անբաժան սիրո, անմնացորդ նվիրվածության, սիրած անձնավորությանը թանկ զոհաբերությունների գնով երջանկություն պարգևելու գաղափարներ: Ընթերցելով հայրենները՝ հաղորդակից ենք լինում սիրո հրճվանքն ու տառապանքը, խանդն ու կարոտը, սիրահարների գժտությունն ու հաշտությունը պատկերող վիճակների:
Ինչ են արտահայտում պանդխտության հայրենները
Պանդխտության հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը: Այս թեման հաճախ միահյուսվում է սիրո երգին: Նման դեպքերում արտացոլվում են սիրած էակի նկատմամբ երիտասարդ պանդուխտի ունեցած կարոտը, բաժանման վիշտն ու սիրո դրաման: Որոշ հայրեններ զարգացնում են հայրենասիրական տրամադրություններ` արտահայտելով հարազատ հող ու ջրի, հայրենի բնաշխարհի նկատմամբ անսահման սեր, կարոտ ու նվիրվածություն:
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո՛յս՝ աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո՛ւր՝ ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջըրէն հանեն
ւ'ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
Երբ սերն ի յաշխարս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.
Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.
Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:
Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ:
Քանի՜ ու քանի՜ ասեմ,
վարդ մի՛ սիրեր, փուշ ունի,
Գընա՝ մանուշակ սիրէ,
փուշ չունի, անուշ հոտ ունի,
Վարդըն բացուած մի՛ սիրեր,
որ գայ ի ծոցըդ թառամի,
Վարդըն պուլպուլիկ սիրէ,
որ գայ ի ծոցըդ ու բացուի:
Քանի՜ ու քանի՜ ասեմ,
վարդ մի՛ սիրեր, փուշ ունի,
Գընա՝ մանուշակ սիրէ,
փուշ չունի, անուշ հոտ ունի,
Վարդըն բացուած մի՛ սիրեր,
որ գայ ի ծոցըդ թառամի,
Վարդըն պուլպուլիկ սիրէ,
որ գայ ի ծոցըդ ու բացուի:
Bomba
ОтветитьУдалитьHa lriv gjutyun iroq hrashalia grum mruty
УдалитьImbaaaaa
ОтветитьУдалитьQuchak top 2022
Удалить