Վիլյամ Սարոյան «Ծիծաղը» վերլուծություն
Պատմվածքը սկսում է հետևյալ նախադասությամբ.
Այս պարբերության մեջ ես մի իմաստ գտա: Ասում են, որ ամենշատը ծիծաղում են այն մարդիկ, ովքեր ամենատխուրն են: Եվ իզուր չէ, որ ասում են ծիծաղը թաքցնում է մարդու տխրությունները: Եվ իրոք, որ այդպես է՝ թե՛ պատմվածքում և թե՛ իրականում:
— Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:
Առաջին հայացքից թվում է, թե այս բառերից հետո հեղինակը կպատմի, թե ինչ է կատարվել մինչ այս արտահայտության հասնելը, սակայն նա իր պատմվածքը շարունակում է հենց այդ խոսքերից հետո: Պատմվածքը կարդալիս ինձ մոտ առաջացան տարբեր զգացմունքներ. նյարդայնություն, խիղճ, տխրություն, ուրախություն: Այս չորս զգացմունքներն էին իմ կարդալու ընթացքում առաջնորդում ինձ:
Պատմվածքը մի տղայի մասին է, ով դասի ժամանակ ծիծաղել է «իր փոխարինող ուսուցչի» վրա: Իսկ ինչո՞ւ չակերտների մեջ: Քանի որ տղան դա դիտավորյալ չի արել, նա նույնիսկ այդ ուսուցչի վրա չէր ծիծաղել: Նա պարզապես ծիծաղել էր իր դասընկերոջ հիմար պատմության վրա: Այս ամբողջ պատմությունը ուղղակի թյուրիմածություն է եղել: Իրականում տղային նույնիսկ դուր էր եկել նոր ուսուցչուհին, նա ցանկանում էր լավ տպավորություն թողնել նրա վրա, սակայն այդ ամենը վերածվել էր թյուրիմածության: Նա մնացել էր դասերից հետո և ուսուցչուհին նրան ասել էր, որ ծիծաղի: Ինչպիսի անհեթեթություն: Նա ինչպե՞ս էր ուզում պատժել նրան այդ ձևով: Ցանկանում էր, որ տղան գիտակցեր իր սխալը, թե՞ ցույց տար նրան, թե որքան տգեղ է ուսուցչի վրա ծիծաղելը: Ամեն դեպքում այդպես էլ չհասկացա, թե ինչու էր հենց այդ պատժամիջոցը ընտրել: Պատմվածից ամենաշատը դուրս եկավ հենց այս հատվածը.

«Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով:...Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում:...Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: »
Այս պարբերության մեջ ես մի իմաստ գտա: Ասում են, որ ամենշատը ծիծաղում են այն մարդիկ, ովքեր ամենատխուրն են: Եվ իզուր չէ, որ ասում են ծիծաղը թաքցնում է մարդու տխրությունները: Եվ իրոք, որ այդպես է՝ թե՛ պատմվածքում և թե՛ իրականում:
Комментарии
Отправить комментарий