Սասնա ծռեր էպոս
Սասնա ծռեր էպոսը վիպական բնույթի բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որը իր մեջ ամփոփում է տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները: <Սասունցի Դավիթ> էպոսը առաջին անգամ գրի է առել նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը եվ 1874թ.-ին տպագրել <Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ> վերնագրով: 1889թ.-ին էպոսի մեկ այլ տարբերակ տպագրել է Մանուկ Աբեղյանը <Դավիթ և Մհեր> վերնագրով: Այդ ժամանակ երկիրը ազգային-ազատագրական պայքար էր մղում Արաբական խալիֆայության դեմ:
Էպոսի հիմքում ընկած են 8-10-րդ դարի դեպքերը: Էպոսը կազմված է 4 ճյուղից` Սանասար եվ Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ, Փոքր Մհեր: Բոլոր հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով` պապ, որդի, թոռեր:
Էպոսի սիրելի հերոսներին, ժողովուրդը տալիս է ծուռ անվանումը, որը նշանակում է սովորականից շեղված, խենթ քաջազուններ: Սասնա հերոսները ունեն ընդհանուր հատկանիշներ` ազնիվ են, միամիտ, բարի, համառ, ազատասեր, անձնազոհ, կառուցող: Նրանք իրենց ուժն ու զորությունը ստանում են հայրենի հող ու ջրից: Էպոսի գլխավոր հերուսուհիները ևս օժտված են մարդկային լավագույն հատկանիշներով` գեղեցիկ են, բարի, պարկեշտ, խելացի, ուժեղ, նվիրված իրենց հայրենիքին, ընտանիքին, զավակներին: Օր.` Ծովինարը, Դեղձում Ծամը, Խանդութը, Գոհարը: Օտար կանանցից Սառյեն` Ձենով Օհանի կինը, անառակ է, Չմշկիկ Սուլթանը` քինախնդիր է, Իսմիլ Խաթումը` հեռատես և խորամանկ:
1939թ.-ին տոնվեց մեր էպոսի հազարամյակը և 60 պատումներից(տարբերակներից) կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը: 1964թ.-ին էպոսների միջազգային մրցույթում, մեր էպոսը գրավեց առաջին տեղը: Հայ գրողներից մեր էպոսը մշակել են Հովհաննես թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը և Նաիրի Զարյանը:

Комментарии
Отправить комментарий