Էմպիրիզմ և ռացիոնալիզմ: Բացատրություն և ներկայացուցիչներ

Էմպիրիզմ   Էմպիրիզմ՝ տեսություն է, համաձայն որի գիտելիքը գալիս է միայն կամ հիմնականում զգայական փորձից: Էմպիրիզմը առաջնային է համարում փորձի և ապացույցների դերըհատկապես զգայական փորձը՝ գաղափարների ձևովԳիտական տեսանկյունից՝ էմպիրիզմը շեշտը դնում է ապացույցի վրահատկապես փորձի ընթացքում ապացուցվածԲառը ծագել է հունարեն՝ ἐμπειρία բառիցորը լատիներենում թարգմանվում է փորձ  (լատ.՝ experientia) բառիցԳիտության և գիտական մեթոդի հիմնական գաղափարը այն է, որ ամենը պետք է հիմնված լինի զգայարանների ապացույցի վրա։ Եվ բնական գիտությունները և հասարակական գիտությունները կիրառում են գործող վարկածներորոնք փորձարկվում են դիտարկումների և փորձի կողմից։   

Ռացիոնալիզմ
   Ռացիոնալիզմ (լատիներեն՝ ratio - մտածողությունտեսությունհամաձայն որի մեր գիտելիքները մենք ստանում ենք հիմնականում բանականությունիցԸստ դրա՝ համընդհանրությունը և անհրաժեշտությունը չեն կարող բխել փորձից և նրա ընդհանրացումներիցՌացիոնալիզմը էմպիրիզմի հակադրությունն է:     

Կենսագրություններ
  
Առաջին
 էմպիրիկները բրիտանացիներն էին, և նրանցից մեկը Ֆրենսիս Բեկոնն էր (1561-1626թթ.): Անգլիացի փիլիսոփաքաղաքական գործիչէմպիրիզմի հիմնադիրը1584-ին, 23 տարեկանումընտրվել է խորհրդարանի անդամ։ 1617-ից կնիքի լորդ-պահապանապա՝ լորդ-կանցլերՎերուլամի բարոն և Սենտ-Օլբանի դերկոմս (վիկոնտ)։ 1621-ին մեղադրվել է կաշառակերության մեջ և ազատվել բոլոր պաշտոններից։ Հետագայում ներման է արժանացելսակայն չի վերադարձել պետական ծառայության՝ իր կյանքի վերջին տարիներին զբաղվելով գիտական և գրական աշխատանքով։ Նրա երկերը կազմում են գիտական հետազոտության ինդուկտիվ մեթոդաբանության հիմքը։ Ինդուկտիվ մեթոդը հաճախ անվանում են «Բեկոնի մեթոդ»։   
Ռացիոնալիստ
ների խմբին է պատկանում Ռենե Դեկարտը (1596- 1650թթ.), որը նոր փիլիսոփայության հիմնադիրն է: Ֆրանսիացի փիլիսոփամաթեմատիկոսֆիզիկոսով կյանքի մեծ մասն անց է կացրել Հոլանդական Հանրապետությունում։ Մինչ այսօր ուսումնասիրվող իր աշխատությունների շնորհիվ երբեմն համարվում է ժամանակակից փիլիսոփայության հայրը։ Որպես փիլիսոփա գտնում էրոր դատողության հավաստիության հիմքըմտածող սուբյեկտի գոյությունն է (այստեղից էլ «Մտածում եմհետևաբար գոյություն ունեմ»):  Ոչ պակաս մեծ է ազդեցությունը մաթեմատիկայում։ Կոորդինատային համակարգը, որ թույլ է տալիս ցանկացած կետ կամ երկրաչափական պատկեր պատկերել տարածության մեջ թվերի բազմությամբ ու երկրաչափորեն պատկերել հանրահաշվական հավասարումները, կոչվում է նրա անունով՝ կարտեզյան։ 

Բենեդիկտ
 Սպինոզան (1632-1677թթ.)  ծագումով հրեա հոլանդացի փիլիսոփա է, երկու անգամ արտաքսվել է հրեական կրոնական համայնքիցունեցել է ոսպնյակներ սարքելու արհեստանոցզբաղվել է օպտիկական գործիքներովԸստ Սպինոզայի՝ աշխարհում կա մեկ սուբստանցորը ունի երկու հատկություն՝ տարածականությունը և մտածողությունը։Ծնվել է հրեա առևտրականի ընտանիքում։ Գաղափարական և բարեկամական կապեր է հաստատել հրեական համայնքից դուրս՝ ազատամիտ մտավորականության հետ։ Ազատախոհության համար ենթարկվել է բանադրանքի և վտարվելԱմստերդամի հրեական համայնքից (1656)։ 
«Բարոյական փիլիսոփայութան» մշակումը Սպինոզան համարում էր իր գլխավոր նպատակըբնության ընդհանուր կարգից Սպինոզան բխեցնում էր մարդու տեղը բնության և հասարակության մեջ։ Բնության միասնության և նրա օրենքների օբյեկտիվության գաղափարը Սպինոզան արտահայտում է սուբստանցի հասկացության մեջ։ Դեկարտն առաջինն է ներմուծել շարժման քանակ հասկացությունը, բացահայտել մարմինների հարվածի դեպքում գործող օրենքը, ձևակերպել իներցիայի օրենքը, բացատրել ծիածանի առաջացումը, տվել մագնիսականության տեսությունը։ Տիեզերածնության մեջ Դեկարտը մշակել է ուսմունք արեգակնային համակարգի զարգացման բնական ընթացքի մասին։ Թոմաս Հոբս (անգլ.՝ Thomas Hobbesապրիլի 5, 1588, WestportՈւիլտշիրSouth West EnglandԱնգլիա - դեկտեմբերի 4, 1679, ԴերբիշիրԱրևելյան ՄիդլենդՄիացյալ Թագավորություն),  անգլիացի ականավոր փիլիսոփա և գրողհասարակական դաշինքի տեսության հեղինակ։ Առավելապես հայտնի է պետության մասին իր «Լևիաթան» (1651) երկասիրությամբ։ Հոբսի քաղաքական փիլիսոփայության խնդիրը գոյություն ունեցող հասարակությանը հակադիր քաղաքացիական հասարակության (կամ «պետության») ռացիոնալ կառուցումն է։ Առկա հասարակությունը բնութագրվում է քաղաքական և կրոնական խռովությամբ, անհնազանդությամբ, անվտանգության, ազատության, սեփականության երաշխիքների բացակայությամբ։ Նա քաղաքացիական հասարոկությունը բնորոշում է որպես արհեստական, կոնվենցիոնալ գոյացություն, որի ուսումնասիրման ու բնույթի հասկացման համար կարևոր է մարդկային բնության ուսումնասիրություն։ Նա մարդուն համարում է եսասեր էակ՝ մերժելով մարդու՝ հասարակական էակի դասական բնորոշումը։ Ուստի քաղաքացիական հասարակությունը նա համարում է եսասիրական շահերի հիմքի վրա ստեղծված միավորում, որն անկայուն է և ստեղծված է հանուն իր և ոչ ուրիշների սիրո։
<
Ավելի լավ է քո ուղեղը բացահայտես լռության մեջքան խոսակցություններում>  Հեղինակը ուզեցել է ասելոր եթե ինչ-որ հարցի պատասխան եք փնտրում կամ ինչ-որ հարց է տանջում մեզավելի լավ կլինի այն փնտրել մեր մեջ, այլ ոչ թե պատասխանը ստանալ մարդկանց կարծիքը լսելով, չունենալ սեփական կարծիքը:

Комментарии