Չպետք է ինքներս մեզ համարենք միայնակ
Չպետք է ինքներս մեզ համարենք միայնակ, եթե ձեր բացակայությունը նկատում է առնվազն
մեկ հոգի: Կամ էլ նույնիսկ կատուն, կամ շունը: Մենակությունը, դա երբ ոչ ոք չի նկատի,
որ դուք վաղուց չկաք: Եվ սոցիալական կայքի էջն է փակ կամ վաղուց այնտեղ ոչինչ չի ավելանում:
Չպետք է մեզ աղքատ համարենք, եթե գումար ունենք ուտելիքի և ապրուստի համար: Նույնիսկ, եթե պարտքով է պետք վերցնել՝ կա մարդ: Դա աղքատություն չէ, այլ ժամանակավոր ֆինանսական դժվարություն, որոնք, իհարկե կանցնեն:
Եվ ինքներս մեզ հիվանդ համարելու կարիք չկա: Հիվանդ եղել է Չեխովը՝ իր կյանքի վերջին ամսին: Այդ պատճառով էլ մեկնեց Իտալիա հանգստանալու՝ չցանկանալով իրեն անառողջ համարել: Հիվանդ լինելը, այսպես ասաց, մշտական կարգավիճակ է: Եվ Սովետական Միության ժամանակ ընդունված էր առողջարաններում և հիվանդանոցներում մարդկանց «ապաքինվողներ» համարել:
- Ապաքինվող ընկերնե՜ր, զբոսանքի գնալու ժամանակն է: Կամ էլ պրոցեդուրաների ժամանակն է:
Եվ ասել.
– Ինձ ոչ ոք չի՛ սիրում: Պետք չէ, քանի որ ա այդպես չէ՛: Ամենայն հավանականությամբ, չի սիրում ինչ-որ կոնկրետ անձնավորություն, իսկ մնացած բոլորը բավականին սիրու՛մ են: Հուսահատվելու պատճառ չկա, քանի դեռ մեզ ինչ-որ մեկը սիրում և կարոտում է: Եվ ժպտալով վազում է ինձ ընդառաջ: Կամ շարժում է պոչը: Կամ շփում է ոտքերն ու մլավում: Եվ միասին ճաշելու համար բան կա, իսկ մնացած ամեն ինչը աստիճանաբար կկարգավորվի: Ժամանակավոր խոչընդոտները կվերանան, չէ՞ որ նրանք ժամանակավոր են...
Նյութը ռուսերենից թարգմանել եմ հետևյալ կայքից։

Комментарии
Отправить комментарий