«Լագո Դի Գարդա» փառատոն: Հռոմ

Իտալիայի մայրաքաղաքը մի կախարդական վայր է, որը զբոսաշրջիկներին առաջարկում է բազում տեսարժան վայրեր: Հին ավերակներից մինչև համաշխարհային համբավ ունեցող պատկերասրահները և աշխույժ պիասաները ստիպում են սիրահարվել Հռոմին և նրա գեղեցկությանը:


Կոլիզեում


Հռոմի ամբողջ տարածքի ամենահայտնի տեսարանը համարվում է հնագույն գլադիատորական արենան՝ Կոլիզեյը: Հայտնի որպես Ֆլավիան ամֆիթատրոն, 2000-ամյա կառույցը ժամանակին ունեցել է 50հազար հանդիսատես: Որպես էպիկ գլադիատորական մարտերի, մռնչող բազմության և ծաղրող կայսերի վայր, Հռոմի արյունոտ արենայի պատմական մթնոլորտը հուզիչ է: Ոչ մի այց դեպի երկրի մայրաքաղաք լիարժեք չի համարվի, առանց բացահայտելու այն վայրը, որը ցույց է տալիս Հին հռոմի կյանքը:


«Բորխես պատկերասրահ»


«Բորխես պատկերասրահը» պարունակում է Հռոմի արվեստի ամենահայտնի հավաքածուն՝ Վատիկանի թանգարաններից հետո: Ժամանակին ազնվական և անչափ հարուստ Բորխես ընտանիքի մասնավոր հավաքածու, այն 20-րդ դարի սկզբին անցել է Իտալիայի կառավարությանը և դրանից ի վեր համարվում է աշխարհի ամենաշքեղ արվեստի թանգարաններից մեկը: Առավել տպավորիչ գործերից են Կարավաջոյի «Սուրբ Ջերոմ», Բերնինիյի «Պերսեպոնայի բռնաբարությունը» և Տիցիանի «Սրբազան և փխրուն սերը»:


«Կապիտոլիական» թանգարան




Հին ժամանակներում Կապիտոլինի բլուրը՝ Հռոմի աշխարհագրական և քաղաքական կենտրոնն էր: Հիմա այն դարձել է Կապիտոլինի թանգարաններ, որոնք համապատասխանաբար պատմում են «Հավերժական քաղաքի» հետաքրքրաշարժ պատմությունը: Հավաքածուն ծավալվում է Հին Հռոմից մինչև Վերածնունդ, և ներառում է այնպիսի հայտնի գործեր, ինչպիսիք են՝ «Կապիտոլիական Գայլը», «Կոնստանտինի կոթողը» և «Մահացող գոլը»: Թանգարանները տեղակայված են Միքելանջելոյի գծագրած՝ Կամպիդոլիյոի Հրապարակի երկու կողմերում գտնվող շենքերում, որոնք իրար են միացված ստորգետնյա թունելով: Անցուղու վերջում՝ Տաբուլարիումում՝ Հին Հռոմի հանրային գրառումների գրասենյակը, հնարավորություն է տալիս տեսնելու Հռոմեական ֆորումը ուրիշ տեսանկյունից:


Նավոնայի Հրապարակ

Ցուցադրելով Հռոմն իր ամբողջ շքեղությամբ և փառքով, Նավոնայի Հրապարակը հսկայական բացօթյա հրապարակ է՝ բարոկկո ոճի շատրվաններով, փողոցային նկարիչներով և զբոսնող զբոսաշրջիկներով: Տպավորիչ բարոկկո ոճի «Սանտ Անյեզե ին Ագոնե» եկեղեցին՝ գերիշխում է հրապարակի մի մասը, իսկ կենտրոնում է գտնվում Բերնինիի հայտնի՝ «Չորս գետերի շատրվանը»: Սակայն այս աղմկոտ վայրում թաղված է մի գանձ: Համարվելով ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մասնիկ և Հին Հռոմի մարմնամարզության տաղավար, որտեղ մարզիկները մրցում էին վազքի, գիմնաստիկայի և այլ սպորտաձևերում, Հրապարակի ներքևում է գտնվում «Դոմիթյան Ստադիոնը»:


Իսպանական աստիճաններ


Կապելով Իսպանիայի հրապարակը՝ տպավորիչ «Տրինիտա դեյ Մոտի» եկեղեցով, «Իսպանական աստիճանները»՝ Հռոմի ամենազբաղված զբոսաշրջային կետն է: «Իսպանական աստիճանները» ֆինանսավորված են եղել ֆրանսիացի դիվանագետի կողմից՝ եկեղեցին հրապարակին կապելու նպատակով, և կառուցվել են 1725 թվականին: 18-րդ դարի վերջերին այս վայրը դարձել է անգլիացի զբոսաշրջիկների ամենասիրված վայրը: Այդ սերը դեռ մնացել է, և այսօր, «Իսպանական աստիճանները» համարվում են Հռոմի լավագույն վայրերից մեկը:


«Դորիա Փամֆիլի պատկերասրահ»



Դորիա Փամֆիլի պատկերասրահը զբաղեցնում է Via del Corso-ի՝ պատմական կենտրոնի գլխավոր փողոցը, սակայն մնում է քաղաքի այցելուների տեսադաշտից դուրս: Սակայն դա այդպես չպետք է լինի: Այս վիթխարի պալատը պարունակում է Հռոմի ամենամեծ մասնավոր արվեստի հավաքածուներից մեկը, ներառելով մեծ համաբավ ունեցող վարպետներ՝ Կարավաջոյի, Ռաֆայելի, Տիցիանի և Տինտորետոյի աշխատանքները: Առավել ուշագրավ նկարը, անկասկած՝ Դիեգո Վելասկեսի «Իննոկենտիոս 10-րդ պապի դիմանկարը», որը բազում քննադատներ համարում են երբևէ ստեղծված լավագույն դիմանկարը: «Հայլիների պատկերասրահը» զարդարված է որմնանկարներով և ոսկեզօծ դեկորով:


«Վենեցիայի հրապարակ»



Հռոմի ևս մեկ ամենակարևոր հրապարակներից մեկը՝ «Վենեցիայի հրապարակը», գտնվում է քաղաքի սրտում, որը շրջապատված է կարևոր պատմական կառույցներով, թանգարաններով և արվեստի պատկերասրահներով: Նրա կենտրոնում աչքի ընկնող «Վիտորինոյի հուշահամալիրն» է, որը նվիրված է Վիտորիո Էմանուիլ II-ին՝ Միավորված Իտալիայի առաջին թագավորին: Շենքերից առավել տպավորիչն է «Վենեցիայի պալատը», որտեղից Մուսոլինին «Գլոբուսի սենյակի» պատշգամբից՝ ելույթ էր ունենում ներքևում հավաքված ամբոխին: Պալազոն այժմ թանգարան է՝ նվիրված Վերածննդի արվեստին, հնագույն բրոնզե արձաններին և միջնադարյան զենքերին:


«Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահը»

«Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահը» ընդգրկում է 19-րդ և 20-րդ դարի արվեստի ամենամեծ հավաքածուն: Նկարները, քանդակները և սարքավորումները ցուցադրում են վերջին երկու դարերի փոփոխվող ուղղությունները՝ նեոկլասիցիզմից մինչև իմպրեսիոնիզմ, ֆուտուրիզմից մինչև սյուռեալիզմ: Ցուցանմուշների մեծ մասը կազմում են իտալացի նկարիչները, ինչպիսիք են՝ Գիակոմո Բալան, Ալբերտո Բուրին, Անտոնիո Կանովան, Ջորջիո դի Չիրիկոն և Ամեդեո Մոդիլիանին, սակայն պատկերասրահի միջազգային մասը ուշադրություն է գրավում Պոլոկի, Վան Գոգի, Մոնդրիանի, Մոնետի, Դեգասի և Կլիմտի արվեստի գործերով:


«Տրեվի շատրվաններ»


Բարոկկո ճարտարապետության տպավորիչ օրինակ «Տրեվի շատրվանները»՝ աշխարհի ամենահայտնի շատրվաններն են: Պատրաստված սպիտակ տռավերտին քարերից, այն պարունակում է տարբեր հորինված արձանների և վայրի ձիերի քանդակներ: Այն ցուցադրում է Օվկիանոսին՝ բոլոր ջրերի Աստծոն, հսկայական թատերական բեմի կենտրոնում, որտեղ ջուրը հոսում է կիսաշրջանաձև լողավազանում: Այնուամենայնիվ, չմոռանաք մեկնելուց առաջ մետաղադրամ նետեք շատրվանը. սա ապահովում է, որ դուք ապագայում կվերադառնաք Հռոմ:


«Կանովա Թանդոլինի» սրճարան




Ձեր առավոտը սկսեք կամպուչինոյով և խմորեղենով՝ «Կանովա Թադոլինի» սրճարանում, որը գտնվում է էլեգանտ Վիա դել Բաբուինո փողոցի վրա: Այս սրճարան/ռեստորանը մինչև 1818 թվականը եղել է նեոկլասիկալ քանդակագործ Անտոնիո Կանովայի արհեստանոցը, որը նա հետագայում կտակեց իր սիրելի աշակերտին՝ Ադամո Թադոլինիին: 1967թվականին տարածքը վերածվեց ռեստորանի և դեռևս այստեղ կան բազմաթիվ քանդակներ, կիսանդրիներ և նկարներ: Դուք կարող եք ուսումնասիրել սենյակները վերևում՝ առավոտյան, երբ սրճարանը դեռ այդքան էլ մարդաշատ չէ:

Комментарии