Ազգ և ազգային շահ

Ազգ
Էթնոսը կամ ազգագրական խումբ (հուն․՝ ἔθνος - ժողովուրդ), որոշակի տարածքում ապրող մարդկանց՝ պատմականորեն ձևավորված կայուն համախմբություն, որն օժտված է ընդհանուր, համեմատականորեն կայուն լեզվական, մշակութային ու հոգեկան առանձնահատկություններով, ինչպես նաև սեփական միասնության և նման այլ կազմավորումներից տարբերվելու գիտակցությամբ (ինքնագիտակցությամբ), որը պահպանել է տեղային մշակույթի, լեզվի, սովորույթների որոշ առանձնահատկություններ։ Ազգագրական խումբն առաջանում է պատմական տարբեր պայմանների ազդեցությամբ և կարող է հարատևել (օրինակ, ռուս ժողովրդի կազմում այժմ էլ կան հյուսիսային, միջին և հարավային ազգագրական խմբեր, հայ ժողովրդի կազմում՝ արևմտյան և արևելյան) կամ ձուլվել, անհետանալ մայր ժողովրդի ընդհանրության մեջ (օրինակ, բրիտանցիները՝ Ֆրանսիայում)։
Էթնոսի պատմական ձևերից է ազգը, որը ձևավորվում և վերարտադրվում է տարածքի ընդհանրության, տնտեսական կապերի, լեզվի, մշակույթի, հոգեկերտվածքի հիմքի վրա(որոշ դեպքերում ազգը դիտվում է որպես մարդկանց համախմբություն հանդիսացող յուրահատուկ քաղաքական ուժ, որը միավորվում է հայրենիքի և նրա շահերի պաշտպանությամ ընդհանուր հիմքի վրա)։
Էթնոսը պատմականորեն ձևավորված բավական կայուն մարդկանց հանրույթ է, որոնք ունեն ընդհանուր պատմական տարածք, ընդհանուր նախնու մասին պատկերացում, ընդհանուր լեզու, մշակույթ, պատմական ընդհանուր ճակատագիր, ընդհանուր էթնիկ «ինքնագիտակցություն», պատմական հիշողություն: Էթնիկ հանրույթներն իրապես գոյություն ունեցող խմբեր են, որոնք ծագում, գործառնում և փոխազդում են միմյանց հետ և վերջապես մեռնում։ Նման հայեցակարգի համաձայն՝ առաջին էթնոսները համարվում են մարդկության սկզբնական բնութագիրը և ծագել են մարդու ժամանակակից տեսակի երևան գալու հետ նախնադարյան հասարակարգի ժամանակաշրջանում։ Ընդունված է էթնոսները բաժանել երեք տեսակներ։ Ամենավաղ տեսակին վերաբերում են տոհմը և ցեղը՝ բնորոշ նախնադարյան հասարակարգին։ Էթնոսի երկրորդ տեսակը ժողովուրդն է, որը սովորաբար կապվում է ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերի հետ։ Էթնոսի երրորդ տեսակը ազգն է, ծագում է կապիտալիստական հարաբերությունների և տնտեսական կապերի համաշխարհային ինտենսիվացման հետ։


Ազգային շահ
Պետական շահ (անգլ.՝ National interest), որը երբեմն անվանվում է պետական գիտակցություն (ֆր.՝ Raison d'État), պետության նպատակների և ամբիցիաների ամբողջությունն է, լինեն դրանք թե՛ տնտեսական, թե́ ռազմական և թե՛ մշակութային: Պետական շահի կոնցեպցիան կարևորագույններիցն է միջազգային հարաբերություններում, որտեղ պետական շահերի ձգտումը ռեալիստական դպրոցի հիմքն է հանդիսնաում:
Մարդկության պատմության վաղ ժամանակաշրջանում պետական շահերը սովորաբար դիտարկվում են երկրորդական՝ առաջին տեղը զիջելով կրոնական կամ բարոյական սկզբունքին: Պատերազմներին մասնակցելու համար պետության ղեկավարներին հարկավոր էր արդարացնել իրենց միջամտությունը կամ անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին: Սովորաբար ընդունված է համարել, որ պետական շահերին առաջնություն տվող առաջին մտածողն էր Նիկոլո Մաքիավելին: Այդ պրակտիկայի որդեգրման դեպքն առաջին անգամ դիտարկվում է Ֆրանսիայում՝ գլխավոր նախարար կարդինալ Ռիշելյեի գլխավորությամբ Երեսնամյա պատերազմի ընթացքում, երբ Ֆրանսիան մտավ պատերազմ բողոքականների կողմից, անտեսելով սեփական երկրի կաթոլիկ լինելու փաստը, քանի որ հարկավոր էր խոչընդոտել կաթոլիկ Սրբազան Հռոմեական կայսրության աճող ուժը: Ռիշելյեի խնդրանքով ֆրանսիացի գրող Ժան դը Սիլյոնը փաստարկում էր պետության գիտակցության կոնցեպտը որպես «խղճի թույլատվության և գործերի պահանջմունքների միջինը»:
Շուտով պետական շահի հասկացությունը սկսում է գերակշռել եվրոպական քաղաքականության մեջ, որը կատաղի մրցակցության հարթակի է վերածվում հաջորդող մի քանի դարերի ընթացքում: «Ծնված լինելով հաշվարկից և մարդու խորամանկությունից» գտակցության այդ ձևաչափի շնորհիվ պետություն վերածվում է «իմացող մեքենայի, գիտակցության աշխատանքի»: Պետությունը դուրս է գալիս աստծո համակարգից և այսուհետև ենթարկվում է սեփական պետական կարիքներին: Այսօր պետությունները արդեն կարող են պատերազմնել սկսել հիմնվելով բացառապես սեփական շահերից: Մերկանտիլիզմը կարելի է դիտարկել որպես պետական շահերի ագրեսիվ ձգտման տնտեսական հիմնավորումը: Պետական շահերին հասնելուն ուղղված արտաքին քաղաքականությունը միջազգային հարաբերությունների ռեալիստական դպրոցի հիմքն է հանդիսանում: Ռեալիստական դպրոցն իր գագաթնակետին է հասել Վիեննայի վեհաժողովին՝ ուժերի բալանսավորման պրակտիկայիով, որը հանգեցվում էր ուժեղ և թույլ պետությունների պետական շահերի բալանսավորմանը:
Մետեռնիխը համարվում է նման բալանսավորման գլխավոր նախագծողը և տեսաբանը, սակայն նա քիչ թե շատ շեղումներով ուղղակի իրականացնում էր այն, ինչ արել է իրեն նախորդող Կաունիցը, չեղարկելով Հաբսբուրգների այդքան շատ ավանդական դաշինքները և սկզբից նորից կառուցելով միջազգային հարաբերությունները պետական շահերի, այլ ոչ թե կրոնական կամ ավանդական ընդհանրությունների հիման վրա: Այդ գաղափարները խիստ քննադատության առարկա են դարձել Առաջին համաշխարհային պատերազմի աղետից հետո, իսկ ոմանք էլ ձգտում էին փոխարինել ուժերի հավասարակշռության կոնցեպտը կոլեկտիվ անվտանգության գաղափարով, համաձայն որի Ազգերի Լիգայի բոլոր անդամները «կդիտարկեին մեկի վրա հարձակումը որպես հարձակում բոլոր վրա», այդպիսով ավելի շատ զսպելով բռնության կիրառությունը: Ազգերի Լիգան չէր աշխատում մասամբ այն բանից, որ Միացյալ Նահանգները հրաժարվեցին դրան անդամակցել, մասամբ էլ այն պատճառով, որ պետությունները միշտ չէին իրենց «պետական շահերի» համապատասխան համարում զսպել մեկը մյուսին ուժի կիրառությունից:

Комментарии