Գործադիր և օրենսդիր մարմիններ

Գործադիր իշխանություն պետության հասարակական իշխանության ինքնուրույն և անկախ ձևերից մեկը, որն իրենից ներկայացնում է պետական գործերը ղեկավարող լիազորություննեի ամբողջություն։ Այսպիսով գործադիր իշխանությունը պետական մարմինների համակարգ է, որն իրականացնում է այդ լիազորությունները։ «Գործադիր իշխանություն» տերմինն առաջին անգամ գործածել է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը, ում դրույթները մշակել է ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն։ 18-19-րդ դարերում գործադիր իշխանությունն իրականացրել է միապետը և նրան ենթակա պետական պաշտոնյաների համակարգը։ Ներկայումս գործադիր իշխանությունը պատկանում է կառավարությանը։ Խորհրդարանական երկրներում (խորհրդարանական միապետություն, խորհրդարանական հանրապետություն) գործադիր իշխանությունը, ըստ Սահմանադրությանպատկանում է պետության ղեկավարին (նախագահին, միապետին) և կառավարութանը, որը ղեկավարում է վարչապետը։ Նախագահական հանրապետություններում պետության և կառավարության ղեկավարն է հանդիսանում նախագահը, ով էլ իրավաբանորեն համարվում է գործադիր իշխանության միակ կրողը:

Օրենսդիր իշխանությունը օրենքներ ընդունելու, կատարելագործելու և բեկանելու կամ ուժը կորցրած ճանաչելու իշխանությամբ օժտված խորհրդակցական ժողով է։ Օրենսդիր իշխանության ընդունած օրենքները կոչվում են օրենսդրություն կամ կանոնադրական օրենք։ Բացի օրենսդիր գործունեությունից, օրենսդրական իշխանությունը ունի բացառիկ իրավունք բարձրացնելու կամ իջեցնելու հարկերը և ընդունել բյուջեն և այլ ֆինանսական նախագծեր։ Օրենսդիր իշխանությունները հայտնի են բազմաթիվ անուններով, որոնցից ամենատարածվածներն են պառլամենտ և կոնգրես, թեև այդ տերմինները ավելի կոնկրետ նշանակություն ունեն

Комментарии