Վերահսկենք մեր շրջակա միջավայրը․ նախագիծ

Բնությունը մեզ շրջապատող նյութական աշխարհն է՝ հողը, օդը, ջուրը, մարդիկ և կենդանիները։ Դեռ վաղ ժամանակներում, մարդը ապրում էր բնությունում, նոր բաներ չէր ստեղծում, քանի որ ամեն-ինչ վերցնում էր բնությունից։ Սակայն ժամանակի ընթացքում, մարդը սկսեց ձևավորվել, և ավելի շատ գնաց դեպի սեփականը ստեղծելը, ինչի շնորհիվ բնությունը սկսեց տուժել։ Մարդը մեծամասնությամբ ամեն-ինչ վերցրել է բնությունից, սակայն ոչինչ հետ չի վերադարձրել։ Դրա հետևանքով մեր միջավայրը կանգնում է մեծ վտանգի առաջ։ Բնությունը սկսել է աղտոտվել, նվազել են բնական պաշարները։ Բանն այն է, որ վերջին հազարամյանկի ընթացքում մարդը ավելի շատ է սկսել օգտագործել բնական պաշարները։ Եղել է, որ դրանք օգտագործել է ոչ բարենպաստ ու արդյունավետ։ Բնական պաշարների անխնա օգտագործումը նպաստում է շրջակա միջավայրի բաղադրիչների քայքայմանը, որը հանգեցնում է էկոհամակարգի քայքայմանը։ Հենց դրա պատճառով այն հանգեցրել է՝ ջրերի, հողի, մթնոլորտի և մեր միջավայրի աղտոտմանը։ Եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր բնությունը և նպաստել դրա բարելավմանը և չաղտոտմանը, ապա առաջին հերթին պետք է սկսել հասկանալ այն։ Պետք է հասկանալ դրա օրինաչափությունը, փոխադարձ կապերը, ինչպես է այն աշխատում և վերականգնվում։ Սակայն այս ամենը բարդ գործընթաց է, որի համար կպահանջվեն դարեր ու հազարամյակներ։ Մարդկությունը, կարծում եմ, որ իր ամբողջ պատմության մեջ փորձել է հասկանալ և շարունակելու է հասկանալ բնությունը, թե ինչպես է այն աշխատում։
Կենդանական աշխարհը նույնպես բազմաթիվ թելերով կապված բնության հետ։ Բայց այդ կապը խիստ տարբերվում է մարդու և բնության միջև եղած հարաբերություններից։ Կենդանիները բնության մեջ հանդես են գալիս որպես սպառողներ․ նրանց գոյատևման համար անհրաժեշտ սնունդը և պաշարները նրանք վերցնում են բնությունից։
Որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ հետևանքներ ունի միջավայրի աղտոտումը, բերենք մի օրինակ․
Աղտոտումը առաջ է բերում միջավայրի աղտոտում, քիմիական բաղադրության փոփոխություններ, որի հետևանքով իրականանում է մի շղթայական ռեակցիա՝ խաղտվում են հողագոյացման պրոցեսները, փոխվում է բույսերի աճի ընթացքը, բազմանում է երաշտը և վնասատուները, նվազում են օգտակար պաշարները և օրգանիզմները։
Բնության վրա հասարակության առավել ակտիվ ներգործությունը սկսվում է 19-րդ դարի կեսերին, քանի որ արագ թափով սկսեց զարգանալ արդյունաբերությունը և տեխնոլոգիական մեծ առաջընթացներ գրանցվեցին։ Այս գիտատեխնիկական առաջխաղացումը հանգեցրեց հսկայական ռեսուրսների օգտագործմանը՝ նավթ, քարածուխ, երկաթ և այլ հանածոներ, որոնք իրենց հետ բերեցին միջավայրի աղտոտումը։

Երևանում ամենատարածված խնդիրներն են օդի, ջրի(գետերի, լճերի, վտակների) աղտոտվածությունը, ոչ հարուստ սննդանյութերով սնունդը, խիտ բնակեցված բնակավայրերը, մեքենաների մեծ խտությունը: Ամեն օր օդը աղտոտում են տարբեր տեսակի գազեր, որոնք աղտոտում են մեր օդը: Աղտոտված օդից բազմաթիվ հիվանդություններ, ալերգիաներ են առաջանում, որոնք ստիպուն են մեզ բազմաթիվ ծախսեր կատարել։ Արդյո՞ք կարելի է նման պայմաններում ապրել, մի՞թե չենք կարող մաքուր պահել մեր միջավայրը։  Հայաստանի հարստություններից է նաև մեր քաղցրահամ ջուրը, որի նմանը տարածաշրջանում հաստատ չենք գտնի: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Կառուցում են սխալ նախագծված ՀԷԿ էր, աղբը գցում ենք գետերի մեջ, տարբեր հանքարդյունաբերական գործարանների հետևանքով առաջանում են զանազան ջրամբարներ, որոնց թունավոր և կեղտոտված նյութերը լցվում և խառնվում են մեր գետերի և լճերի հետ։ Դա նպաստում է այն հանգամանքի, որ ապագայում մեր ջուրը դառնա աղտոտված և ստիպված լինենք խանթուներից գնել այն։
Ոչ հարուստ սննդանյութերով, ԳՄՕ-ով հարուստ սննդանյութերը եկել են փոխարինելու այն ամենին, ինչը բնական է և օգտակար: Բազմաթիվ պարարտանյութերը, որոնք թունավորում են ոչ միայն պտուղները, այլ նաև հողը: 
Այս գործոնները քաղցկեղածին բնույթ ունեն: Չնայած, բացի քաղցկեղից, նպաստում են նաև այլ հիվանդությունների առաջացմանը: Ու այս գործոնների շնորհիվ բազմաթիվ հիվանդություններ երիտասարդացել են, դարձել բազմաթիվ երիտասարդների, նույնիսկ դեռահասների կյանքի մի մասը:

Եթե ամեն մեկս սկսենք վերահսկել մեր շրջակա միջավայրը, ապա կհասնենք բազմաթիվ հաջողված արդյունքների։ Բոլորս պետք է մեր մեջ ուժ գտնենք, և կարողանանք մաքուր պահել մեզ շրջապատող միջավայրը։ Տարբեր տեսակի աղբեր են հայտնվում տիեզերքում մեր պատճառով, քանի որ զլանում ենք հավաքել գետնին թափած աղբը, կամ մոտակայքում աղբաման չլինելու պատճառով թափում ենք գետնին։
Ասում են, որ երբ մեր օրգանիզ վիրուս է ներխուժում, մեր մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, որպեսզի սպանի վիրուսներին։ Նույնը կարծես թե լինում է մեր մոլորակի հետ։ Մենք՝ երկրագունդ թափանցած վիրուսներն ենք, որ աղտոտում և փչացնում ենք մեր միջավայրը՝ Երկրիր մոլորակը, իսկ Երկիրը բարձրացնում է իր ջերմաստիճանը, որպեսզի ազատվի վիրուսներից, այսինքն՝ մեզնից։ Այստեղից կարելի է հետևություն անել, որ գլոբալ տաքացումը հենց մեր պատճառով է տեղի ունենում։ Պետք է բոլորով միավորվենք և սկսենք մաքրել մեր աղտոտված միջավայրը, հետևենք, որպեսզի այն չաղտոտվի։ Եթե ամբողջ 7մլրդ․ բնակչությունը սկսի մաքրել մեր միջավայրը, սկսի չաղտոտել, ապա վստահ եմ, որ Երկիր մոլորակը կվերածվի ամենամաքուր միջավայրի։



Комментарии