Հոգիս թիթեռ...

Հոգիս թիթեռ, իսկ մարմինս՝ քար...
Հոգիս ուզում է ճախրել, թռչել ամբողջ երկնքով, վայելել աշխարհը վերևից: Տեսնել երկինքը՝ կապույտ, թեկուզ մի օր, մի անգամ: Չէ՞ որ թիթեռները մի օրվա կյանք ունեն: Մի օրվա ապրուստ ունեն: Նրանք մի անգամ են ապրում, նրանց ժամերը հաշված են: Իսկ մերը...
Հետաքրքիր է մենք այնքան ապրելու ժամանակ ունենք, բայց միևնույն է ձգտում ենք ապրել այնպես, ասես այն մեր վերջին օրն է: Միգուցե դրա համար եմ ձգտում լինել թիթեռ. որպեսզի կարողանամ ի վերջո մեկ օր ապրել, զգալ, թե ինչ զգացմունքներ է այդ մեկ օրը ինձ տալու և ինչպես է այն ավարտվելու: Այնքան բաներ կանեի այդ մեկ օրվա ընթացքում. կճախրեի երկնքով մեկ, կբարձրանի ծառերի վրա, կգնաի դեպի բնություն, դեպի անսահմանություն: Բայց, ավաղ, մամինս ինձ դրանք անել թույլ չի տալիս.. Չի թողնում դառնալ թիթեռ, կամ թեկուզ ապրել մեկ օր: Չնայած չէի ուզենա ապրել մեկ օր: Վերջիվերջո, ես կյանքս գնահատում եմ և ունենալ ընդհամենը մեկ օր ապրելու համար, ես օրվա կեսս կանցկացնեի մտածելով, թե պատրաստ չեմ մեռնելուն:
Այսքան մտածում եմ, մտածում, բայց միևնույնն է չեմ գիտակցում: Չեմ գիտակցում, թե ինչպես կարող է մարմինդ մի այլ բան ուզել, իսկ հոգիդ՝ մի այլ...
Չգիտեմ, թե ինչու եմ ինքս ինձ տանջում այս հարցերով: Միգուցե ցանկանում եմ մի բանով զբաղվել, մի բան մտածել, մի բան պատկերացնել...
Հասկացա՛: Կկարողանամ թիթեռ դառնալ միայն երազումս: Միայն երազումս կկարողանամ թռչել, սավառնել, ապրել մի օրով, մի ակնթարթով, մի ակնթարթով....

Carpe Diem, երբևիցէ լսել եք այս արտահայտության մասին: Ապրիր մեկ ակնթարթով: Ապրիր ասես այն վերջին օրդ է, վերջին կյանքդ է: Չէ՞ որ կյանքը մեկն է , ինչու վատնել այն մտածելով հետևանքների մասին, եթե կարող ես ուղակի ապրել մի ակնթարթով: Վայելել այն պահերը, որոնք կյանքիդ մեջ մի անգամ են լինելու: Ապրել այն պահերով, որոնք էլ չեն կրկնվելու: Զգալ այն զգացողությունները, որոնք երկրորդ անգամ այլևս նույնը չեն լինի:
Ապրիր մեկ ակնթարթով: Ապրիր ասես վաղը մեռնելու ես, ասես կյանքդ ավարտվելու է...

Комментарии