«Ուսումնական Պատարագ» նախագիծ





1. Կոմիտաս « Մանուկների հա՛յր մեր»

Գրաբար
Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.Հա՛յր մեր.Կյանք տուր մեր հայրիկին,

Կյա՛նք տուր մեր մայրիկին,Հա՛յր մեր,Մեզ պահե քո աջով,Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,Հա՛յր մեր,Դու պահապան մեր:

Աշխարհաբար

Հա՛յր մեր,
Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ
Լիովին, ամեն օր.Հա՛յր մեր.Կյանք տուր մեր հայրիկին,Կյա՛նք տուր մեր մայրիկին,Հա՛յր մեր,Մեզ պահիր քո աջով,Մեզ օրհնի՛ր Սուրբ Խաչով,Հա՛յր մեր,Դու պահապան մեր:


2. Ներսես Շնորհալի « Առաւօտ լուսոյ»

Գրաբար

Առաւօտ լուսոյ,Արեգակն արդար,Առ իս լոյս ծագեա:Բըղխումն ի Հօրէ,Բըղխեա ի հոգւոյս,Բան քեզ ի հաճոյս:Գանձդ ողորմութեան,Գանձիդ ծածկելոԳըտող զիս արա:Հատվածներ Սբ. Պատարագից


Աշխարհաբար
Առավոտ լույսի,
Արդար արեգակ,
Ինձ վրա լույս ծագեցրու։
Բխումն Հորից
Բխիր հոգուս մեջ,
Խոսք՝ քեզ հաճելի։
Գանձդ ողորմության
Քո ծածուկ գանձդ
Գտնող ինձ արա։


3․ «Սուրբ Աստուած»

Գրաբար


Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարյար ի մեռելոց, ողորմյա՛ մեզ։

Աշխարհաբար

Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ,
Որ հարություն առար մեռելներից, ողորմի՛ր մեզ։


4․ 
«Յիշեա տեր»

Գրաբար

Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Աշխարհաբար
Հիշիր Տեր և ողորմիր, Տեր ողորմիր, Տեր ես ինձ քեզ եմ հանձնում․
Տեր ողորմիր, Տեր ողորմիր, Տեր ողորմիր։



5. Յամենայնի օրհնեալ ես, Տէր

Գրաբար
Յամենայնի օրհնեալ ես, Տէր.օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,Տէր Աստուած մեր:


Աշխարհաբար
Ամենայնի օրհնյալ ես, Տեր․
Օրհնում եմ քեզ, գովում եմ քեզ,
Գոհ եմ քեզնից, աղաչում եմ քեզ,
Մեր Տեր Աստված։


Գրաբարից փոխադրումը աշխարհաբարի կատարեց Խաչատրյան Լուսինեն։

Комментарии