Գյումրի ու մի բան էլ ավելի

Այս անգամվա Գյումրին ինձ մոտ տպավորվեց նրանով, որ առաջին անգամ տեսա անծանոթ դեմքեր ու այնքան ապշեցի, երբ տեսա, որ այդքան լիքը մարդիկ են հետաքրքրված մեր ազգի երգ ու պարով: Գյումրու հրապարակը այնքան շատ մարդականցով էր լցվել, որ չէի կարծում այդքան մարդ կա Գյումրիում: Սկզբից մենք շատ քիչ էինք քանի որ բոլորը ամաչում էին և չէին հասկանում, թե ինչ էր կատարվում: Սակայն մենք մեր հյուսները չէինք կորցնում և շարունակում էինք անել մեր գործը և մեր ազգային երգ ու պարը սովորեցնել մարդկանց: Կամաց-կամաց սկսեց լցվել հրապարակը մադկանցով և մենք մի այլ կարգի լավ ժամանակ անցկացրեցինք. երևի ամենաաշխույժ երգուսուցումն էր այս ամսվանը: Ե՛վ երգեցինք, և՛ պարեցինք, և՛ ուրախացանք, մի խոսքով լավ ժամանց և երգուսուցում: Այս անգամվա Գյումրիի մեր այցը կարծում եմ երբեք չեմ մոռանա: 28.07.2018







Комментарии