Գյումրի` ասես իմ երկրորդ տուն

Գյումրի՜....
Արդեն որերորդ անգամն է ինչ գնում ենք Գյումրի` «Մենք ենք, մեր երգերը» նախագծով երգուսուցում կատարելու: Այնքան հարազատ է դարձել ինձ համար, ասես երկրորդ տունս լինի: Այնքան շատ ջերմ ու բարի մթնոլորտ կա, որ ինձ մեկ-մեկ թվում է, որ այդ ամենը իրական չէ: Շատ հավես ու ջերմ հիշողություններ կան, որ դրանց մասին կարող եմ ժամերով պատմել:
Այս անգամվա այցը այդ հիշողությունների մեջ է մտնում: Հերթական անգամ ժամը 8-ի գնավքով ուղևորվում էինք դեպի Գյումրի. ինչպես միշտ հիասքանչ միջավայր էր: Լիքը ծիծաղեցինք, կատակեցինք:
Ժամը 13:30 Հայորդաց տանը ունեինք համատեղ փորձ` «Գյումրիի Խազերի» հետ: Հասցրեցինք բոլորի հետ ընկերանալ: Չգիտեմ ոնց է ստացվում, բայց բոլոր խազերը միշտ այնքան լավ ու հրաշք են լինում
Ժամը 17:00 սկսվեց մեր երգուսուցումը Բերլին հյուրանոցում: Ինչպես միշտ եկել էր մեր մշտական հանդիսատեսը` «Հրայրք» պարի խումբը: Երգուսուցման թեման դյուցազներգերն էին: Երգեցինք, պարեցինք, ուրախացանք. մի խոսքով` մի հրաշք մթնոլորտ
Երեկոյան ժամերին զբոսնում էինք, կատակում և ծիծաղում
Չգիտեմ, թե էլ ինչ պատմեմ մեր այցի մասին: Միշտ նույն միջավայր, մթնոլորտ, արկածներ և այլն...
Նույնիսկ, եթե մեզնից մի քանիսի տրամադրությունները վատ լինեն կամ մեզնից ինչ-որ մեկի հետ բան պատահի, օրվա վերջում ամեն ինչ լավ է վերջանում:





Комментарии