2800 խնդրով Երևանը․ աղտոտում
Ինչպես հասկացաք, այս նախագծի շրջանաներում մենք քննարկելու ենք Երևանի 2800 էկոլոգիական խնդիրները։ Քանի որ աղտոտումը առհասարակ մեծ էկոլոգիական խնդիր է հանդիսանումմ ամբողջ Երևանի համար, որոշեցի վերցնել այդ թեման։
Իմ միջավայրում շատ են հատկապես միջավայրի աղտոտումը։ Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում:
Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:
Սույն ծրագրի հատվածներում խոսելու եմ մեխանիկական աղտոտման մասին։
Մեխանիկական աղտոտումը պայմանավորված է քաղաքաշինությամբ, ճանապարհների կառուցմամբ և այլ գործոններով:

Մարդը դարերի ընթացքում ունեցել է մեծ ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Մարդու միջամտության պատճառով է, որ մենք հիմա ապրում ենք աղտոտված միջավայրում, և, որ Դիլիջանի Պարզ լիճը,Սևանա լիճը և ՀՀ-ի այլ տեսարժան վայրեր գտնվում են վատ վիճակում:
Մեր միջավայրի աղտոտիչներից են կենցաղային թափոնները: Շատերը աղբը թափելու փոխարեն գցում են, որտեղ պատահի: Բայց եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ աղբի տեղը աղբամանն է, ապա մենք կունենանք ավելի մաքուր և գեղեցիկ միջավայր:
Պետք է մտածենք նաև մեր և մեր հարազատների առողջության մասին: Առողջությանը վնաս է գործարանների կողմից արտանետած վնասակար նյութերը: Օրինակ`«Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնապահպանականմիջոցառման իրականացման արդյունքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը 780մ բարձրությունից տեղափոխվել է 1078 մ բացարձակ բարձրության վրա: Ծխնելույզն ունի 20 մ բարձրություն եւ 3 մ տրամագիծ: Գազերիտեղափոխումը դեպի ծխնելույզ տեղի կունենա նոր կառուցված 918 մ երկարությամբ նախածխանցքով: Նախկին` 100 մ բարձրությամբ ծխնելույզիհամեմատությամբ, արտանետումները տեղի են ունենալու ծովի մակարդակից 218 մ-ով ավելի բարձր տեղից: Ծխնելույզի տեղափոխության հիմնական նպատակը Ալավերդի քաղաքի և հարակից բնակավայրերի վրա Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ազդե-ցության նվազեցումն է: Ըստ հաշվարկների՝ միջոցառման արդյունքում արտանետվող գազերի ցրման արդյունավետությունն էապես բարձրանալուէ, ինչը կհանգեցնի ծխնելույզից արտանետվող գազերի` Ալավերդի քաղաքի վրա ազդեցության նվազմանն ավելի քան 10 անգամ:
Комментарии
Отправить комментарий