Ակսել Բակունց․ կենսագրություն
Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան , հունիսի 25 (հուլիսի 7), 1899, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան - հուլիսի 8, 1937, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ,
գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Գրական անունը
Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում  Զանգեզուրի
 Լոր գյուղում։ 1917-1918-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել  է  Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել  Խարկովի  գյուղատնտեսական
 ինստիտուտը, վերադարձել  և
1924-1926 թվականներին աշխատել  Գորիսում  որպես  Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝  որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։Գրական անունը
Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել
 է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։
Պատմվածքներ
Պատմվածքներ
- Անձրևը...
 - Ալպիական մանուշակ
 - Եղբայրության ընկուզենիները
 - Ժպտում էր մարդը
 - Խոնարհ աղջիկը
 - Կաղնու գերանը
 - Մթնաձոր
 - Միրհավ
 - Մուրոյի «զրուցը»
 - Նամակ ռուսաց թագավորին
 - Օրանջիա
 - Ծիրանի տափ
 - Ծիրանի փողը
 - Սև ցելերի սերմնացանը
 - Սպիտակ ձին
 - Մթնաձորի չարք
 - Քեռի Դավոն
 - Պատմվածքներ, 1928
 - Պատմվածքներ, 1938
 - Պատմվածքներ, 1975
 - Բրուտի տղան
 

Комментарии
Отправить комментарий