Աստվածայինի փնտրտումները

Մի անգամ Ռաբիյան, ով հայտնի էր իր առեղծվածային բնույթով, փողոցում` իր փոքրիկ հյուղակի առաջ ինչ-որ բան էր փնտրոււմ: Արևը մայր էր մտնում, ու ստվերները գնալով խտանում էին: Հավաքվել էին մարդիկ նրա շուրջը և հարցնում էին, թե ի՞նչ է անում, ի՞նչ է կորցրել և փնտրում։ Մի կին պատասխանեց, որ ասեղ է կորցրել։ Մեկ ուրիշը ասեց, որ արևը արդեն մայր է մտնում, բայց նրան կօգնեն։ Ռաբինային հարցրեցին, թե որտե՞ղ է ընկել ասեղը, այդպես, գտնելը ավելի հեշտ կլինի։ Իսկ Ռաբիյան պատասխանեց, որ այդ հարցը չպետք է իրեն հարցնեին, քանի որ ասեղն, ըստ էության, ոչ թե փողոցում է ընկել, այլ տանը։ Մարդիկ սկսեցին ծիծաղել և ասացին, որ խելքը գցել էր, և հարցրեցին, եթե տանն է ընկել, ինչու՞ է դրսում փնտրում։ Ռաբիյան պատասխանեց, որ տանն արդեն մութ է, իսկ դրսում դեռ մի քիչ լույս կա։
Մարդիկ սկսեցին ծիծաղել։ Ռաբիյան նրանց ասաց, որ նա իրենց րինակին է ետևում, որ միշտ աստվածայինը փնտրում են արտաքին աշխարհում՝  առանց հարցնելու, թե որտեղ եք այն կորցրել։ Դուք դրսում եք փնտրում, քանի որ այնտեղ մի քիչ լույս կա, և մեր ականջները լսում են դրսի ձայները, մեր աչքերը դուրս են նայում։ Իսկ Աստվածայինը կորցրել եք ոչ այնտեղ, ուր փնտրում եք: Ռաբիյան շարունակելով նաև ասաց, որ  նույնպես փնտրել է այն դրսում, փնտրել է շատ երկար, և երբ մի անգամ ներս նայեց, մնաց զարմացած. պետք չէր երկար զննել հասկանալու համար` այն միշտ իր ներսում էր եղել:

Комментарии