Ժամանակը ոսկի է. թարգմանություն


Մի ժամանակ թագավորը և Հարիա անունով մի ծույլ մարդ լավ ընկերներ էին: Մի առավոտ, թագավորն ասաց.
-
Ինչու՞ դու չես աշխատում, որպեսզի գումար վաստակես:
Հարիան ասաց.
-
Ոչ ոք ինձ աշխատանք չի տալիս: Իմ թշնամիները ասել են բոլորին, որ ես ոչ մի աշխատանք ժամանակին չեմ կատարում:
-
Դու կարող ես գնալ իմ գանձարան և մինչև մայրամուտ հավաքել այնքան հարստություն, որքան կարող ես,- ասաց բարի թագավորը:
Հարիան շտապեց տուն` պատմելու այս ամենը իր կնոջը:
Կինն ասաց.
-
Գնաև հավաքիր ոսկե մետաղադրամները և թանկարժեք քարերը:
-
Ես չեմ կարող հիմա գնալ: Նախ մատուցիր իմ նախաճաշը:
Նախաճաշից հետո նա ննջեց: Հետո ուշ կեսօրին նա մի քանի պայուսակ վերցրեց և գնաց դղյակ: Ճանապարհին նա հոգնեց և նստեց ծառի տակ` հանգստանալու: Երկու ժամ անց նա վեր կացավ, սակայն տեսավ մի մարդու, ով կախարդական հնարքներ էր ցույց տալիս: Նա մեկ ժամով կանգնեց` տեսնելու այն:
Երբ նա հասավ դղյակ, արդեն մայրամուտ էր: Դղյակի դարպասները փակված էին: Այսպիսով Հարիան կորցրեց ոսկե հնարավորությունը, քանի որ չէր գիտակցում ժամանակի արժեքը:Նյութը թարգմանեցին Խաչատրյան Լուսինեն և Կարախանյան Մարգարիտան:

Նյութի անգլերեն տարբերակը կարող եք կարդալ` այստեղ:

Комментарии