Մխիթարյան Միաբանության դերը հայ մշակույթում
Մխիթարյան Միաբանությունը հայ կրոնական և մշակութային կամակերպություն է, որը հիմնադրվել է 1701թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից: Մինչև Մխիթարյան միաբանության հիմնադրումը Մխիթար Սեբաստացին դպրոցներ է բացել տարբեր հայաբնակ քաղաքներում։ Աշխարհի տարբեր մասերում 1736 թ.-ից մինչ մեր օրերը գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան: Ներկայումս գործում են Մխիթարյանների Բուենոս Այրեսի, Հալեպի, Բեյրութի, Ստամբուլի, Փարիզի և Լոս Անջելեսի վարժարանները։
Մխիթարյանները ոչ միայն վանական դպրոցներ են բացել Սուրբ Ղազար կզղու և Վիեննայի վանքում, որտեղ հիմնականում պատրաստել են հոգևորականներ, այլև այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են բնակվել:
Մեծ է Մխիթարյանների դերը հայ մատենագրության նմուշների հավաքման և հրատարակման գործում: Օրինակ Վիեննայի և Վենետիկի Մխիթարյանների վանքում պահվում են շուրջ 4000 ձեռագրեր, ինչպես նաև տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր: Հրատարակել են հին մատենագրության գրեթե բոլոր հայտնի դեմքերի երկերը: Դրանցից են՝ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Կորյունը, Եզնիկ Կողբացին, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Հովհան Մանդակունին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և այլոք։ Մխիթարյանները թարգմանել են նաև հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանները տպագրել են Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը», Պլատարքոսի «Զուգակշիռների» վեց հատորները, Քսենոփոնի «Կյուրոսի Խրատը», Կիկերոնի, Սենեկայի, Մարկոս Ավրիլիոսի, Վիրգիլիոսի երկերը,Սոֆոկլեսի ողբերգությունները, Եզովպոսի Առակները, Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Միլտոնի «Դրախտ կորուսյալը», Բայրոնի «Մանֆրեդը», Ռասինի, Կոռնելի ողբերգությունները և այլն։
Մխիթարյան Միաբանությունը հրատարակել են տետրակներ, տարեգրքեր, պարբերականներ, ամսագրեր և շաբաթաթերթեր: Դրանցից են «Եղանակ Բյուզանդյան» տարեգիրքը, «Դիտակ Բյուզանդյան» պարբերականը, «Դարապատում» ժողովածուները, «Բազմավեպ» ամսագիրը և այլն:

Комментарии
Отправить комментарий