Հունական դիցաբանություն: Զևս, Պոսեյդոն, Հադես
Հունական դիցաբանությունը (Հին Հունաստանի դիցաբանություն), հին հույների առասպելաբանությունն ու դիցաբանությունն է, նրանց հավատալիքների, ծիսակատարությունների, աստվածների և աստվածությունների մասին բազմազան պատմությունների ամբողջությունը: Այն մեծ ազդեցություն է գործել հին աշխարհի մշակույթի վրա, սկիզբ է դրել մարդու, հերոսների, աստվածների վերաբերյալ շատ պատկերացումների: Հունական դիցաբանության հնագույն փուլը հայտնի է Եգեյան մշակույթի սալիկներից: Այս շրջանի համար բնորոշ է աստվածների սակավությունը, որոնցից շատերը այլաբանական անուններ ունեն, ոմանք էլ՝ կանացի համարժեքներ: Արդեն կրետե-միքենյան շրջանում հայտնի են Զևսը, Աթենասը, Դիոնիսոսը և այլք, սակայն նրանց աստիճանակարգը (հիերարխիա) կարող էր տարբերվել հետագա վիճակից:
Հոմերը կոչում է Հադեսին «մեծահոգի» և «հյուրասեր», քանի որ ոչ մի մահկանացու չի խուսափի իր ճակատագրից։ Հունական դիցաբանության մեջ, օլիմպիական ժամանակահատվածի, Հադեսը համարվում էր երկրորդական աստված։ Հադեսի առասպելը, որպես անցանկալի, սարսափելի աստծո, հարուստ չի մանրամասներով։ Հոմերը, դիմում է նրան, որպես Զևս Ստորգետնյա, և գիտի Աիդին բացառապես որպես մահվան աստծո և ներկայացնում է նրան πυλάρτης (պիլարտիս)՝ անձամբ պահապանող իր թագավորության դարպասները։
Հադեսը համարվում է ստորգետնյա հարստությունների և պտղաբերության աստվածություն, որը երկրի ընդերքից բերք է պարգևում։ Հադեսը առևանգում է երկրագործության աստվածուհի Դեմետրայի աղջկան՝ Պերսեփոնեին։ Դեմետրան լիովին հուսաբեկ դադարում է բերք պարգևել մարդկությանը և Զևսը հրամայում է Հադեսին ետ վերադարձնել Պերսեփոնեին իր մորը։ Սակայն Հադեսը ստիպում է Պերսեփոնեին կուլ տալ նռան մի քանի հատիկ, և Դեմետրայի դուստրը արդեն չէր կարող վերջնականապես լքել ստորերկրյա թագավորությունը։ Նա միայն տարվա մի մասը անցկացնում էր երկրի վրա մոր հետ, իսկ մնացած ժամանակ իշխում էր ստորգետնյա թագավորությունում։
Հադեսը մեռածների աստվածն է, եղել է զարհուրելի երեևույթ կենդանի մարդկանց համար։ Մեծ դժվարությամբ էին զոհեր ատուցում նրան, մատուզելիս էլ դեմքերը քողարկում էին։ Քանի որ շատերին պարզապես երկյուղալի էր արտասանել Հադես անունը, դրա համար սկսեցին մեղմասացություններ օգտագործել նրա անվան փոխարեն։ Նրան կոչում էին Clymenus ("տխրահռչակ"), Polydegmon ("Ով ընդունում է շատերին"), և թերևս Eubuleus ("բարի խորհուրդ" կամ "բարի մտադրությամբ"), բոլորն էլ իր անվան մեղմասացությունն էին, քանզի վտանգավոր էր արտասանել նրա իրական անունը, հետագայում մեղմասացությունները վերածվեցին մականունների։
Նա շատ ժամանակ է անցկացնում իր մռայլ թագավորություննում։ Ահազդու է ճակատամարտում, նա ապացուցել էր իր դաժանությունը հայտնի Տիտանոմաքիայի ժամանակ, Օլիմպիացիների ընդդեմ Տիտանների պայքարում։ Հադեսը մարմնավորում էր անողորմ մահը։ «Ինչու՞ ենք մենք ատում Հադեսին ավելի, քան որև է այլ աստծո, եթե ոչ այն պատճառով, որ նա այնքան անխախտելի է և անզիջում»։ Դա Ագամեմնոսի հռետորական հարցն է։ Սակայն նա չար աստված չէր, չնայաց այն բանի, որ նա եղել է խիստ, դաժան և անխիղճ։ Հադեսը ղեկավարում էր դժոխքը, և, հետևաբար առավել հաճախ ասոցացվում էր մահվան հետ, սակայն նա չի եղել Մահի մարմնացում, այն փաստացի մահվան աստված՝ Թանատոսն էր։ Հադեսը ղեկավարում էր դժոխքը, իսկ Թանատոսը հենց մահն էր, ով ենթարկվում էր Հադեսին։
Զևս
Զևս՝ հին հունական առասպելաբանությունում երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ «Աստվածների և մարդկանց Հայրը», ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրների ու քույրերի մեջ։ Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրն է։ Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է։ Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը (Զևս Օլիմպիացի):
Քրոնոսը վստահ էր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրոնոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով։ Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ Ուրանոս-երկնքի և Գեա-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։ Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Հավերժահարսներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինում, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը։
Զևս օժտված էր ոչ միայն ուժով և արիությամբ, նա կարող էր ցանկացած ժամանակ փոխել իր արտաքին տեսքը և վերափոխվել ամեն ինչի։
Պոսեյդոն
Պոսեյդոն (հին հուն․՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։ Նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին «Ծովի Աստված»: Բացի այդ, նրան կոչում էին՝ «Երկիրը - Թափահարող / սասանող»՝ շնորհիվ նրա կարողության առաջացնելու երկրաշարժեր և «Ձիերի զսպիչ»: Համարվել է, որ այս աստծո զայրույթը կատաղի է, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ նա հետապնդում է նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեյդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ։
Կրոնոսի և Հռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Հադեսի եղբայրը։ Հայրը՝ տիտան Կրոնոսը կուլ էր տվել նրան, և մյուս զավակներին, դեռևս նորածին ժամանակ, սակայն հետագայում փրկվում է, իր մյուս եղբայրների և քույրերի հետ միասին, Զևսի շնորհիվ։
Պոսեյդոնի պաշտամունքը լայն տարածում ուներ ամբողջ Հին Հունաստանում, հիմնականում ափամերձ տարածքներում և կղզիներում. հատկապես հարուստ էր իր պաշտամունքի վայրերով Պելեպոնեսը, իոնացիները պաշտում էին նրան, որպես նրանց ցեղի հովանավոր։ Պոսեյդոնը համարվում էր ձիաբուծության հովանավոր և ուներ Hippias (ձիու, ձիերի) մականուն։ Ըստ Բեթի Ռեդիսի, Պոսեյդոնի ձիերը, ում հետ նա պաշտվում էր, ի սկզբանե խտոնիկ էին, այլ ոչ թե ծովային։ Հենց նա էր, ով, ըստ լեգենդի, ստեղծել էր ձի և սովորեցրել վերահսկել այն։ Իր պատվին կազմակերպվում էին Իսթմիական խաղեր ձեիրի մարզադաշտերում։Պոսեյդոնը հին հունական աստվածների հետ միասին մասնակցել էր տիտանների դեմ ճակատամարտին։ Հենց նա է, ով պատրաստել էր պղնձե դուռը, որի միջոցով պարտված տիտանները փակ էին մնում Տարտարոսում: Ըստ Կրետացիներ, նա առաջին էր, ով ստեղծել էր նավ և զբաղվել ծովային աշխատանքներով: Պոսեյդոնը Հին Հունաստանում համարվում էր առաջին ձի ստեղծողը։ Նա ստեղծել էր ձին կամ Ատիկայում, երբ վիճում էր Աթենասի հետ այդ տարածքի տիրապետման համար, կամ Թեսալիայում, երբ սերմնահեղուկ էր թափել Գեա՝ երկրի աստվածուհու վրա։ Պոսեյդոնը նաև սովորեցրել էր մարդկանց հեծնել և սանձել ձիերին։
Հին հույների կրոնն իր դիցաբանական համակարգով կարելի է բաժանել հետևյալ փուլերի. կրետե-մինոսյան (30-15-րդ դդ); վաղնջական (15-11-րդ դդ), օլիմպիական (11-4-րդ դդ), հելլենիստական (3-1-րդ դդ):
Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերան ղեկավարում են աստվածների ընտանիքը, որի տունը՝ պանթեոնը գտնվում է Հունաստանի հյուսիսային սահմանում գտնվող Օլիմպոսլեռան վրա։
Այդ ընտանիքի անդամներն էին Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոն և Պերսեփոնե աստվածներն ու աստվածուհիները։
Օլիմպիացիների ընտանիքը լրացնում էին բազմաթիվ տեղական աստվածությունները, սատիրները, ոգիները, նիմփերը, փերիներն ու մուսաները։ Հույներն այդ բոլորին կատարում էին զոհաբերություններ՝ հիմնականում կենդանիների տեսքով։
Չնայած նրան, որ աստվածներն օժտված էին քմահաճ բնավորությամբ, իսկ նրանցից ոմանք, ինչպես պատերազմի աստված Արեսն ու ծովի աստված Պոսեյդոնը, կարող էին լինել վրիժառու։ Հին հույների հավատալիքներում չկային ոչ սատանաներ և ոչ խավարի և մեղքի այլ ուժեր, որոնց սնում են մարդկանց խորքային վախերը:
Հադես

Հադես (կամ Աիդ, Աիդես, հին հուն․՝ Ἀΐδης կամ ᾍδης, նաև Ἀϊδωνεύς, այլ կերպ նաև Պլուտոն, Աիդոնես), ըստ հին հունական դիցաբանության ՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։ Ի վերջո, աստծու անունը սկսեց նշանակել մահացածների բնակավայր։ Կրոնոսի և Հռեայի ավագ որդին, Զևսի, Պոսեյդոնի, Հերայի, Հեստիայի և Դեմետրայի եղբայրը։
Ըստ առասպելի, նա և նրա եղբայրները՝ Զևս և Պոսեյդոն, տիտաններին հաղթելիս, ձեռք են բերում տիեզերքի իշխանությունը, իշխում են դժոխքում, օդում, և ծովու, համապատասխանաբար, իսկ ամուր երկիրը, Գեա-երկիրը, հասանելի էր բոլոր երեքին միաժամանակ։
Ըստ Հոմերի, Հադեսը ինքն էր պահպանում իր թագավորությունը։ Հադեսին զոհաբերում էին սև եզներ։Հոմերը կոչում է Հադեսին «մեծահոգի» և «հյուրասեր», քանի որ ոչ մի մահկանացու չի խուսափի իր ճակատագրից։ Հունական դիցաբանության մեջ, օլիմպիական ժամանակահատվածի, Հադեսը համարվում էր երկրորդական աստված։ Հադեսի առասպելը, որպես անցանկալի, սարսափելի աստծո, հարուստ չի մանրամասներով։ Հոմերը, դիմում է նրան, որպես Զևս Ստորգետնյա, և գիտի Աիդին բացառապես որպես մահվան աստծո և ներկայացնում է նրան πυλάρτης (պիլարտիս)՝ անձամբ պահապանող իր թագավորության դարպասները։
Հադեսը համարվում է ստորգետնյա հարստությունների և պտղաբերության աստվածություն, որը երկրի ընդերքից բերք է պարգևում։ Հադեսը առևանգում է երկրագործության աստվածուհի Դեմետրայի աղջկան՝ Պերսեփոնեին։ Դեմետրան լիովին հուսաբեկ դադարում է բերք պարգևել մարդկությանը և Զևսը հրամայում է Հադեսին ետ վերադարձնել Պերսեփոնեին իր մորը։ Սակայն Հադեսը ստիպում է Պերսեփոնեին կուլ տալ նռան մի քանի հատիկ, և Դեմետրայի դուստրը արդեն չէր կարող վերջնականապես լքել ստորերկրյա թագավորությունը։ Նա միայն տարվա մի մասը անցկացնում էր երկրի վրա մոր հետ, իսկ մնացած ժամանակ իշխում էր ստորգետնյա թագավորությունում։
Հադեսը մեռածների աստվածն է, եղել է զարհուրելի երեևույթ կենդանի մարդկանց համար։ Մեծ դժվարությամբ էին զոհեր ատուցում նրան, մատուզելիս էլ դեմքերը քողարկում էին։ Քանի որ շատերին պարզապես երկյուղալի էր արտասանել Հադես անունը, դրա համար սկսեցին մեղմասացություններ օգտագործել նրա անվան փոխարեն։ Նրան կոչում էին Clymenus ("տխրահռչակ"), Polydegmon ("Ով ընդունում է շատերին"), և թերևս Eubuleus ("բարի խորհուրդ" կամ "բարի մտադրությամբ"), բոլորն էլ իր անվան մեղմասացությունն էին, քանզի վտանգավոր էր արտասանել նրա իրական անունը, հետագայում մեղմասացությունները վերածվեցին մականունների։
Նա շատ ժամանակ է անցկացնում իր մռայլ թագավորություննում։ Ահազդու է ճակատամարտում, նա ապացուցել էր իր դաժանությունը հայտնի Տիտանոմաքիայի ժամանակ, Օլիմպիացիների ընդդեմ Տիտանների պայքարում։ Հադեսը մարմնավորում էր անողորմ մահը։ «Ինչու՞ ենք մենք ատում Հադեսին ավելի, քան որև է այլ աստծո, եթե ոչ այն պատճառով, որ նա այնքան անխախտելի է և անզիջում»։ Դա Ագամեմնոսի հռետորական հարցն է։ Սակայն նա չար աստված չէր, չնայաց այն բանի, որ նա եղել է խիստ, դաժան և անխիղճ։ Հադեսը ղեկավարում էր դժոխքը, և, հետևաբար առավել հաճախ ասոցացվում էր մահվան հետ, սակայն նա չի եղել Մահի մարմնացում, այն փաստացի մահվան աստված՝ Թանատոսն էր։ Հադեսը ղեկավարում էր դժոխքը, իսկ Թանատոսը հենց մահն էր, ով ենթարկվում էր Հադեսին։
Զևս
Զևս՝ հին հունական առասպելաբանությունում երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ «Աստվածների և մարդկանց Հայրը», ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրների ու քույրերի մեջ։ Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրն է։ Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է։ Նստավայրը համարվել է Օլիմպոս սարը (Զևս Օլիմպիացի):
Քրոնոսը վստահ էր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրոնոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով։ Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին։Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ Ուրանոս-երկնքի և Գեա-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից։ Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Հավերժահարսներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինում, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը։
Զևս օժտված էր ոչ միայն ուժով և արիությամբ, նա կարող էր ցանկացած ժամանակ փոխել իր արտաքին տեսքը և վերափոխվել ամեն ինչի։
- Օձի կերպարով նա գայթակղեց Դեմետրային, հետագայում Պերսեփոնեին։
- Ցուլի և թռչունի կերպարով գայթակղեց Եվրոպային։
- Ցուլի տեսքով - Իոին։
- Արծվի վերափոխված առևանգում է Հանիմեդին։
- Կարապի կերպարով գայթակղեց Նեմեսին կամ Լեդային։
- Լորի կերպարով՝ Լետոին։
- Մրջնի կերպարով՝ Էվրիմեդոնդեին։
- Աղունիկի կերպարով՝ Փթիին։
- Հրե տեսքով՝ Էգինեին։
- Ոսկե անձրևի տեսքով՝ Դանային։
- Սատիրի կերպար ընդունելով՝ Անտիոպեին։
- Հովիվի կերպար ընդունելով՝ Մնեմոսինեին։
Պոսեյդոն
Կրոնոսի և Հռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Հադեսի եղբայրը։ Հայրը՝ տիտան Կրոնոսը կուլ էր տվել նրան, և մյուս զավակներին, դեռևս նորածին ժամանակ, սակայն հետագայում փրկվում է, իր մյուս եղբայրների և քույրերի հետ միասին, Զևսի շնորհիվ։
- Ըստ որոշ բանահյուսությունների, նա, ինչպես և իր եղբայր Զևսը, չի կիսում իր մյուս եղբոր ու քույրերի ճակատագիրը, որոնց կուլ էր տվել Կրոնոսը։ Նրան փրկել էր դաժան հորից և սարսափելի ճակատագրից մայրը՝ Հռեան, որը թաքցրել էր նորածին Պոսեյդոնին գառների հոտի մեջ, իսկ ամուսնուն՝ Կրոնոսին, ասել էր, թե քուռակ է ծնել։
- Սիցիլյան Դեոդորը պատմում է, որ Հռեան կարողացել էր թաքցնել նորածին Պոսեյդոնին Կրոնոսից, տալով իր ամուսնուն կուլ տալ երեխայի փոխարեն ձիու մտրակ։ Հետագայում երիտասարդ Պոսեյդոնին գաղտնի փոխանցում է Օվկիանոսի դստերը՝ Կաֆիրեին և հրաբխային ոգիներին՝ Տելքիներին, Ռոդոս կղզից, ովքեր մեծացրել են և դաստիարակել փոքր աստծուն։
- Համաձայն Ջոն Ցեցեսին, Պոսեյդոնի դայակն էր Արնեն, ով խաբել էր Կրոնոսին, երբ նա փնտրում էր որդուն, և չէր մատնել Պոսեյդոնին։ Նա մեծացել էր Ռոդոսում և նրան պահպանել են Տելքիներ, ինչպես Զևսն էր մեծացել Կրետեում և պահպանվել Կորիբանտներով։ "Ոդիսականում" նրա հայրենիքը համարվում էր Էգեան։
- Ըստ այլ տարբերակի, Կրոնոսը գցել էր նրան ծով:
Պոսեյդոնի պաշտամունքը լայն տարածում ուներ ամբողջ Հին Հունաստանում, հիմնականում ափամերձ տարածքներում և կղզիներում. հատկապես հարուստ էր իր պաշտամունքի վայրերով Պելեպոնեսը, իոնացիները պաշտում էին նրան, որպես նրանց ցեղի հովանավոր։ Պոսեյդոնը համարվում էր ձիաբուծության հովանավոր և ուներ Hippias (ձիու, ձիերի) մականուն։ Ըստ Բեթի Ռեդիսի, Պոսեյդոնի ձիերը, ում հետ նա պաշտվում էր, ի սկզբանե խտոնիկ էին, այլ ոչ թե ծովային։ Հենց նա էր, ով, ըստ լեգենդի, ստեղծել էր ձի և սովորեցրել վերահսկել այն։ Իր պատվին կազմակերպվում էին Իսթմիական խաղեր ձեիրի մարզադաշտերում։Պոսեյդոնը հին հունական աստվածների հետ միասին մասնակցել էր տիտանների դեմ ճակատամարտին։ Հենց նա է, ով պատրաստել էր պղնձե դուռը, որի միջոցով պարտված տիտանները փակ էին մնում Տարտարոսում: Ըստ Կրետացիներ, նա առաջին էր, ով ստեղծել էր նավ և զբաղվել ծովային աշխատանքներով: Պոսեյդոնը Հին Հունաստանում համարվում էր առաջին ձի ստեղծողը։ Նա ստեղծել էր ձին կամ Ատիկայում, երբ վիճում էր Աթենասի հետ այդ տարածքի տիրապետման համար, կամ Թեսալիայում, երբ սերմնահեղուկ էր թափել Գեա՝ երկրի աստվածուհու վրա։ Պոսեյդոնը նաև սովորեցրել էր մարդկանց հեծնել և սանձել ձիերին։
Комментарии
Отправить комментарий