Խուլիո Կորտասար «Փոքրիկ Դրախտ»

Խուլիո Կորտասարի «Փոքրիկ Դրախտ»  պատմվածքը մի քաղաքի մասին է, որը գլխավորում էր մի գեներալ:  Գեներալի նախաձեռնությամբ 18 տարին բոլորած բոլոր մարդկանց ոսկե ձկնիկներ էին ներարկում, որոնց շնորհիվ նրանք իրենց շատ երջանիկ էին զգում: Իսկ գեներալը այդ ձկնիկների շնորհիվ և՛ գումար էր վաստակում, և՛ ապահովում էր իր անվտանգությունը: Մեծ հաշվով, այս փոքր պատմվածքում ներկայացված է աշխարհի բազմաթիվ պետություններում տիրող հասարակարգը, կառավարման ոճն ու ձևը: Յուրաքանչյուր իշխանություն իր «ոսկե ձկնիկն» է ներարկում իր բնակիչներին: «Ձկնիկները» կարող են տարբեր լինել, սակայն ազդեցությունը, հիմնականում, նույնն է. անընդհատ երջանկության ապուշ զգացումը: Երբ որևէ մեկը զգում է, որ ինչ-որ բան այնպես չէ և, միգուցե, իրենց խաբում են կամ շահագործում, և այդ պարագայում դժվարանում է շնչելը և սկսում է պտտվել գլուխը, ապա պարզվում է, որ դա “սատկած ձկնիկի” պատճառով է: Նման մարդկանց արագ ներարկում են և լուծում բոլոր խնդիրները:Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները ոսկե ձկնիկների քանակով էին չափում երջակնությունը: Այդ երջանկությունը իշխանությունն էր սահմանել:Երբ երկրի բնակչի տասնութ տարին լռանում էր, նրան անվճար ձկնիներ էին ներարկում: Գոյություն ունեին օրգանիզմում մահացած ձկնիկներին ոչնչացնող սրվակներ, որոնք վաճառվում էին: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս, իշխանությունը հնարավորություն էր ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակին: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում էր առանց սրվակների, ուրեմն դիմում էր գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում էր ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց: Այս ամենը ձեռնտու էր իշխանությանը, քանի որ սրվակների վաճառքը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ էր բերում: Ստույգ ասել, թե քաղաքացիները իրոք երջանիկ էին, չի կարելի, քանի որ դա ավելի շատ նման էր պատրանքի: Չէ՞ որ մարդիկ այդ ձկնիկներին երբեք չէին տեսնում:

Պատմվածքը ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ



Տեղեկություն Խուլիո Կորտասարի մասին
Խուլիո Կորտասարը արգենտինացի արձակագիր և բանաստեղծ է եղել: Կորտասարը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 26- ին, Բրյուսելում, արգենտինական առևտրի ներկայացուցիչների գրասենյակի աշխատակցի ընտանիքում: Մանկությունը և երիտասարդությունը անցկացրել է Բուենոս Այրեսում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է մայրաքաղաքի համալսարանի գրական-փիլիսոփայական բաժին, բայց միջոցների բացակայության պատճառով մեկ տարի անց թողել է ուսումը և յոթ տարի գյուղում աշխատել որպես ուսուցիչ: 1944 թվականից սկսել է դասավանդել Մենդոսա քաղաքի համալսարանում։: 1946 թվականին, վերադարռնալով Բուենոս Այրես, Գրքերի պալատում ծառայող է դարձել: 1951 թվականին, ստանալով գրականության կրթաթոշակ, մեկնել է Եվրոպա և մինչև կյանքի վերջ ապրել է Փարիզում։ Երկար տարիներ UNESCO-յում թարգմանիչ է  աշխատել: Վաղ տարիքում է սկսել է ստեղծագործել: 1938 թ. առաջին փորձն էր որպես սիմվոլիստ բանաստեղծ՝ «Ներկայություն» սոնետների ժողովածույով: Բանաստեղծություններ շարունակել է գրել մինչև կյանքի վերջը, բայց չի հրապարակել դրանք: Մահից հետո լույս է տեսել «Միայն մթնշաղ» քնարական գիրքը, որտեղ եղել են 1950-1983թթ գրված բանաստեղծությունները և պոեմները։ Խուլիո Կորտասարը մահացել է լեյկոզ հիվանդության պատճառով՝ 1984 թվականի փետրվարի 12-ին:

Комментарии