Ես չեմ մոռանում

Ես չեմ մոռանում կարոտով մի հաշտ
Մանուշակագույն մայրամուտ միգասքող
Ամպերդ մաքուր ողողված ոսկով
Եվ քեզ հայրենի անուշ լեռնադաշտ
Կարծես ականջիս հնչում է բարակ
Զանգակը գյուղի քարաշեն ժամից
Որպես մի կռունկ ջոկված երամից
Այնպես լալագին այնպես անճարակ
Ու դեմս են ելնում պարզմիտ ու բռի
Գյուղացիք ծանոթ զարմանքով նայում
Վայրի և կոպիտ սիրով փայփայում
Երբ ճանաչում են ժպտալով բարի:

Комментарии