Ենթամշակույթներ. Փսիխոդելիա և Քոսփլեյ

Ենթամշակույթ
Ենթամշակույթի ներկայացուցիչները կարող են տարբերվել դոմինանտ մշակույթի կրողներից` լեզվով, վարքագծով, հագուստով և այլն: Ենթամշակույթի հիմք կարող են հանդիսանալ երաժշտական ոճերը, ապրելաոճը, որոշակի քաղաքական հայացքներ:  Որոշ ենթամշակույթներ ունեն էքստրեմալ բնույթ և ներկայացնում են բողոք ընդդեմ հասարակության կամ որոշակի հասարակական երևույթների: Որոշ ենթամշակույթներ ունեն ներփակված բնույթ և ձգտում են իզոլացնել իրենց ներկայացուցիչներին հասարակությունից: Զարգացած ենթամշակույթները կարող են ունենալ իրենց պարբերականները, ակումբները, հասարակական կազմակերպությունները:
Ենթամշակույթները լինում են` Երաժշտական, իմիջային, քաղաքական և աշխարհայացքային, խուլիգանական, այլ նախասիրությունների հետևող:


Փսիխոդելիա
Փսիխոդելիան ենթամշակույթ է, որտեղ մարդիկ հաճախ օգտագործում են փսիխոդելիկ թմրանյութեր, որոնցից են՝ LSD, մեսկալին և փսիլոցիբին(հանդիպում է որոշ սնկերում): Տերմինը նաև օգտագործում են փսիխոդելիկ արվեստի գործերը և երաժշտությունը նկարագրելու համար:
Փսիխոդելիկ արվեստը և երաժշտությունը սովորաբար փորձում են վերստեղծել կամ արտացոլել փոփոխված ենթագիտակցության փորձը: Փսիխոդելիկ արվեստում սովորաբար օգտագործում են սյուրռեալ պատկերումներ, վառ գույներ և անիմացիաներ, որպեսզի դիտորդի մոտ առաջացնեն և փոխանցեն արտիստի թմրանյութեր օգտագործելու փորձը: Փսիխոդելիկ երաժշտությունում սովորաբար օգտագործում են էլեկտրոնիկ էֆեկտներ, ձայնային էֆեկտներ և էլեկտրական կիթարի հնչյունի ''լղոզում'': Փսիխոդելիկ բառը ստացվել է հին հունարեն psychē(հոգի) և dēloun(տեսանելի դարձնել, բացահայտել) բառերից, որոնք նշանակում են ՛՛ հոգի բացահայտող՛՛: Տերմինը առաջին անգամ հայտնաբերել է հոգեբան Համփֆրի Օսմոնդը 1956թ.-ին, որպես հալյուցիոգենիկ թմրանյութների նկարագրող բառ:



1950-ական թթ.-ի երկրորդ կեսից ՛՛Բիթ Գեներացիա՛՛ գրողները սկեսին գրել թմրանյութերի մասին և օգտագործել թմրանյութեր՝ կանաբիս և բենզեդրին, ինչը նպաստեց դրանց օգտագործմանը: Նույն ժամանկահատվածում LSD թմրանյութը սկսեցին օգտագործել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում որպես էքսպերիմենտալ բժշկություն, որն ի սկզբանե նախատեսված էր որպես հոգեկան հիվանդությունների պոտենցիալ բուժում: 1960-ականների կեսին, փսիխոդելիկ կյանքի վարումը արդեն զարգացել էր Կալիֆոռնիայում և ձևավորվել էր մի ամբողջ ենթամշակույթ: Այն հատկապես ավելի զարգացած էր Սան Ֆրանցիսկոյում, քանի որ հենց այնտեղ էր առաջին ստորգետնյա LSD թմրանյութերի գործարանը, որը հիմնել էր Օուսլի Սթենլին: Հենց 60-ականներից սկսած, ավելի շատ սկսեցին օգտագործել ՛՛փսիխոդելիկ՛՛ տերմինը, և այն հիմա օգտագործում են տարբեր վառ գույներով աբստրակտ պատկերները նկարագրելու համար, որոնք նման են թմրանյութերի ազդեցության տակ առաջացած հալյուցինացիաներին:



Քոսփլեյ


Քոսփլեյ (ճապ.՝ コスプレ կոսուպուրե, անգլ.՝ costume play — «կոստյումային խաղ»), հայտնի հերոսների հագուստով քողարկվելու և այդպիսի հագուստներ պատրաստելու ոճ։ «Քոսփլեյ» բառը ճապոնական բառապաշարում կազմված է անգլերեն «կոստիում» և «դերային խաղ» բառերից։ Այդ տերմինը ստեղծվել է Nobuyuki Takahashi of Studio Hard-ի կողմից և 1984 թվականին ընդունվել է 1st World Science Fiction Convention-ի կողմից Լոս Անջելեսում:
Ժամանակակից քոսփլեյը առաջացել է Ճապոնիայում անիմեի և մանգայի սիրահարների շրջանում։ Սրա նախատիպը մուլտֆիլմների, անիմեների, տեսախաղերի, ֆիլմերի, կոմիքսների, լեգենդների և առասպելների հերոսներին նմանակելն է։ Նախատիպերը կարող են լինել իրական կյանքի անձինք օրինակ, երաժշտական աստղերը։ Քոսփլեյերները մանրամասնորեն ստեղծում են կերպարները, հիմք ընդունելով բարձր որակի զգեստները, դիմահարդարումը և այլ հատկանիշներ, ինչպես նաև այդ հերոսի բնավորության գծերը։ Զգեստները կարում են հիմնականում քոսփլեյերները, բայց կարող են պատվիրել, կամ գնել խանութներից (օրինակ Ճապոնիայում քոսփլեյի զգեստների և այլ իրերի բիզնեսը բավականին տարածված է)։ Քոսփլեյերները հիմնականում ցուցադրում են իրենց զգեստները փառատոների ժամանակ, մի շարք լուսանկարներում (ֆոտոքոսփլեյ), կամ տեսաձայնագրություններում (վիդեոքոսփլեյ)։


Պրեզենտացիան կարող եք դիտել այս նախադասությանը սեղմելով:

Комментарии