Իմ սպառողական զամբյուղը

Ողջույն, ես Լուսինեն եմ, 14 տարեկան: Այս թողարկման մեջ կներկայացնեմ իմ սպառողական զամբյուղը, ինչ լրացուցիչ առարկաներ եմ ընտրել և դպրոցից դուրս ինչ լրացուցիչ պարապմունքների եմ հաճախում:

Յուրաքանչյուրս էլ ունենք մեր սեփական սպառողական զամբյուղը, որի մեջ ներառված են մեր օրական կամ տարեկան ծախսերը: Ինձ գումար տրամադրում են ծնողներս, սակայն վերջին տարվա ընթացքում աշխատանք եմ փնտրում՝ իմ սեփական գումարային միջոցները ունենալու համար:
Օրական ծնողներս ինձ տրամադրում են 200-500 դրամ՝ դասամիջոցների ընթացքում ծախսելու համար, սակայն ես այդ գումարը չեմ ծախսում, այլ գցում եմ իմ դրամարկղի մեջ՝ հետագայում օգտագործելու համար: Անհրաժեշտության դեպքում այտեղից գումար եմ վերցնում սննդի հետ կապված պահանջներս հոգալու համար: Ամսական հավաքում եմ 1500-3000 դրամ, իսկ 6-10 ամսվա ընթացքում 40000-56000 դրամ:
Հագուստիս համար հայրիկս ինձ տրամադրում է 20000-30000 դրամ. տարեկան չափով հագուստի վրա ծախսում եմ 100000 և ավելի գումար: Հագուստի ընրություն կատարում եմ ես. այդ գործընթացին ես տրամադրում մի ամբողջ օր և այցելում եմ կա՛մ Դալմա Գարդեն մոլլ կա՛մ Երևան մոլլ, այնտեղ մտնում եմ բոլոր խանութները և բոլոր ինձ դուր եկած շորերը փորձում եմ հանդերձարանում, որից հետո որոշում եմ կատարում, թե որ հագուստը գնեմ: Նաև մինչև գնումներ կատարելը նախագծում եմ, թե որքան փող ունեմ և ինչպես եմ այն ծախսելու: Սակայն լինում են օրեր, երբ ոչինչ չեմ գնում և պլանավորում եմ գնալ հաջորդ կամ ուրիշ հարմար օրերին՝ մյուս խանութը:

Սովորելով <Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում>, ամսական 13000դրամ եմ վճարում ուսուցման համար կամ տարեկան 117000դրամ: Ընտրովի առարկաներից ընտրել եմ մաթեմատիկան և անգլերենը:
Անգլերեն և մաթեմատիկան ընտրել եմ, քանի որ հետագայում այդ առարկաները ինձ պետք են գալու բուհ ընդունվելու համար:
Մաթեմատիկան ընտրելով ես զարգացնում եմ իմ մտածելու ունակությունները, կարողանում եմ արագ կողմնորոշվել և սովորում եմ տարբեր մաթեմատիկական խնդիրներ լուծել: Դասերին սովորում ենք ամեն-ինչ՝ զրոյից սկսած և դա իմ համար մեծ առավելություն է, քանի որ այդքան լավ մաթեմատիկա չգիտեմ:
Անգլերեն առարկան ընտրել եմ, որպեսզի ավելի կատարելագործեմ անգլերեն գիտելիքներս: Քանի որ փոքրուց սիրով եմ սովորել անգլերեն և իմ աշխատանքիս համար դրա իմացությունը պարդարիր է, այդ պատճառով ընտրել եմ այն և՛ հանրակրթական օտար լեզու, և՛ որպես ընտրովի առարկա:

Комментарии