Վանի թագավորություն կամ Ուրարտու: Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա
Հայկական լեռնաշխարհի տարածքում Ք.ա. 830-ական թվականներին նկատելի են մի քանի հիմնական կենտրոններ, որոնց շուրջ համախմբված են համադաշնեւթյուններ կազմած մանր պետական կազմավորումները: Երրորդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում՝ Վանա լճի ավազանում գտնվող Նաիրի թագավորության շուրջը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր պետությունը: Ք.ա. մոտ 830-ական թթ. Նաիրի թագավորությունը ունեցավ նոր մայրաքաղաք՝ Տուշպա (Տոսպ, Վան): Այն հիմնադրել է Սարդուրի Ա-ն (Ք. ա. մոտ 835-825թթ.), որը մայրաքաղաքի հիմնադրման մասին ասուրերեն արձանագրություններում ներկայանում է <Նաիրի երկրի արքա, մեծ աչքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա...> տիտղոսաշարով: Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում՝ Նարիրի և Բիայնիլի: Սարդուր Ա-ի օրք թագավորությունը տարածվում է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:
Ք.ա. մոտ 825-810թթ. Տուշպա-Վանի տիրակալ է դառնում Սարդուրի Ա-ի որդի Իշպուինի արքան: Թագավորության հզորացման և տարածաշրջանային տերություն դառնալու գործում կարևոր դեր են խաղում Իշպուինիի օրոք սկսված և Մենուիայի գահակալության ընթացքում շարունակված բարեփոխումները: Իշպուինիի գահակալության առաջին շրջանում կատարված բարեփոխումները կապված էին միայն իր անվան հետ, իսկ երկրորդ շրջանում համակառավարիչ է հանդես գալիս նրա որդի Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ արձանագրություններից: Եթե գրային բարեփոխումը՝ սեփական սեպագրի ստեղծումը, տեղի է ունեցել Իշպուինիի կառավարման առաջին շրջանում, ապա կրոնական բարեփոխումը՝ ողջ թագավորության համար միսնական դիցարանի ստեղծումով, կատարվել է նրա գահակալման երկրորդ շրջանի ընթացքում: Դրանով է պայմանավորված, որ դիցարանի արձանագրումը <Խալդյան դարպասի> վրա, որին հետագայում մեր ժողովուրդը կոչեց <Մհերի դուռ>, կատարվել է երկուսի անունով: Իշպուինիի օրոք սկվեցին և Մենուայի օրոք շարունակվեցին ռազմական ոլորտի բարեփոխումները: Նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով, որը բաժանված էր ըստ զորատեսակների:
Մենուայի միանձյա կառավարության ընթացքում, Վանի թագավորությունը մեծ վերելք է ապրում: Երկրիրը տնտեսապես հզորացնելու համար, Մենուան կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից նշանավորը 72կմ երկարությամբ <Մենուայի ջրանցքի> կառուցումն է, որը օգտագործվում է մինչ օրս: Մենուայի առաջին քայլերից է լինում Հայկական Պար լեռնաշխթայի արևելյան հատվածում ամրապնդվելը: Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին:

Комментарии
Отправить комментарий