Ավետիք Իսահակյան: Ուսումնական մեդիափաթեթ (Մաս 3)

Ավետիք Իսահակյան <Լիլիթ> վերլուծություն
Իսահակյանի "Լիլիթ" ստեղծագործությունը այն մասին է, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, և ով է եղել առաջին մարդը: Հեղինակը պատմում է Աստծո մասին, ով հողից ստեղծում է Ադամին:
 Ըստ այս ստեղծագործության Աստված հողից ստեղծում է Ադամին` առաջին մարդուն: Հետո տեսնելով, թե ինչպես է Ադամը տանջվում մենակությունից, կրակի բոցերից ստեղծում է Լիլիթին: Ադամը մինչև ականջները սիրահարվում է Լիլիթին, սակայն Լիլիթը Ադամին արհամարհում է, միշտ պատճառներ է փնտրում, որպեսզի փախչի, և վերջապես գայթակվում է Սատանայով և նրա հետ հեռանում:Այս ամենից հետո Աստված Ադամի կողից ստեղծում է Եվային, որպեսզի իր բնույթով հնազանդ լինի նրան: Եվան հավատարիմ էր և սիրում էր Ադամին: Ու չնայած Ադամը նույնպես սիրում էր Եվային, բայց Լիլիթի բոցավառ կերպարը այդպես էլ չի հեռանում նրա սրտից: Ստեղծագործությունը սկսվում է, թե ինչպես է Աստված Ադամին հողից ստեղծում: Ադամը երկար ժամանակ միայնակ էր. չուներ զուգընկեր և միշտ տխուր էր: Աստված տեսնելով Ադամի հուսահատ վիճակը՝ կրակից ստեղծեց Լիլիթին և հրամայեց նրան, որ սիրի և հնազանդվի Ադամին: Ադամը Լիլիթին տեսնելուն պես սիրահարվեց իրեն և ամեն ինչ անում էր, որպեսզի Լիլիթի սիրտը շահի, սակայն ապարդյուն. Լիլիթը նրան միշտ օգտագործում էր իր շահերի համար և իր հանդեպ ոչ մի զգացում չուներ: Նրան հետաքրքրում էին միայն իր շահերի իրականացումը և ուրիշ ոչինչ: Իսկ Ադամը կուրացած լինելով սիրուց՝ անգիտակցաբար անում էր այն, ինչ Լիլիթն էր ցանկանում:Սակայն դեռ այդքանից հետո էլ Լիլիթը չսիրեց Ադամին. նա գնաց Սատանայի մոտ և սիրեց միայն նրան: Ադամը տեսնելով այդ՝ ցավ ապրեց և կարելի է ասել իր կյանքի իմաստը կորցրեց: Նա ամեն ինչ պատմում է Աստծուն և Աստված Ադամի կողից իրեն նոր ընկեր է ստեղծում՝ Եվային: Եվան նույնպես գեղեցիկ էր. հնազանդ էր Ադամին, սիրում էր նրան և հոգ էր տանում իր մասին, բայց ինչպես ասվում է առասպելում՝ 
 “«Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։
Եվ երբ ճիգ էր անում Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում— նա այդ ժամանակ Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում, միայն Լիլիթին…
Եվ ապրեց Ադամ՝ սպասելով ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին… ”

Ստեղծագործությունից անպակաս են գեղեցիկ և մանրամասներով լի նկարագրությունները: Յուրաքանչյուր նախադասությունը լի է Ադամի և Լիլիթի մտածմունքներով և ապրուստներով, իրենց կյանքի և ապրելակերպի նկարագրություններով, թե ինչով են զբաղվում Դրախտում և այլն:


Ադամի կերպարը
Ադամը պարզ, նվիրված, անկեղծ և բարի էր: Կարելի է ասել, որ իդեալական տղամարդու կերպարն էր: Նա մինչև ականջների ծայրը սիրահարվել էր Լիլիթին և կուրոեն անում էր այն, ինչ Լիլիթն էր ցանկանում: Առասպելում երևում են Ադամի հանդուրժողականությունը և համբերատարությունը. նա միայն մեկ անգամ դիմեց Աստծո օգնությանը: Միամիտ էր և բարի: Սիրուց կուրացած լինելով՝ չէր նկատում, թե ինչպես էր Լիլիթը իրեն օգտագործում:
« -Սակայն ես սպասեցի քեզ թե՛ այստեղ, թե՛ լճափում, իսկ դու չկայիր ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ, - կտրուկ ձայնով պատասխանեց Լիլիթ:
Ադամ մի պահ լռեց: Ադամ մտածում էր` մի՞թե չնկատեց Լիլիթին, անկարելի է, բայց…»։
Ադամը ուրիշ մեղավորների չէր փնտրում, ամբողջ ստեղծագործության ընթացքում նա նույնիսկ Աստծուն չմեղադրեց, որ Լիլիթին այդքան մեծամիտ ու թեթևաբար էր ստեղծել:





Լիլիթի կերպարը

Լիլիթը ուներ կրակի պես վառվռուն մազեր, չնաշխարհիկ գեղեցկություն և շահամոլ ու մեծամիտ բնավորության գծեր: Նա միշտ օգտագործում էր Ադամին իր սեփական ցանկություններրը իրագործելու համար, կարևորում էր միայն նյութական բարիքները և ընկած էր տարբեր գեղեցկությունների հետևից: Լիլիթին դուր էր գալիս Ադամի հետ խաղալ: Նա չէր գնահատում ոչ մի զգացմունք, և կարծում էր,որ ինքն է աշխարհի կենտրոնը և աշխարհը իր շուրջն է պտտվում: Սակայն Լիլիթը նաև նման էր Եվային. գնալով Սատանայի մոտ՝ նա կախվեց իր վզից և իրեն երջանիկ էր զգում իր գրկում:
Ապա հայացքը նրա քաղցրացավ, աստծո անունը զգաստացրեց նրան:
- Բայց, Ադամ, ինչու՞ ես լալիս. Ինչու՞ ես այդպես խոսում: Չէ՞ որ միշտ բարի եմ եղել քեզ հետ»։
Այստեղ պարզ երևում է Լիլիթի վախկոտությունն ու երկերեսանիությունը: Աստծո անունը լսելուն պես՝ սկսում է ձևականորեն Ադամի մասին հոգ տանել և անհանգստանալ իր համար:



Եվայի կերպարը

Եվան հնազանդ էր, բացի նյութականից գնահատում էր նաև սերը և իր սիրելիի՝ Ադամի մասին հոգ էր տանում: Եվայի համար Ադամն էր իր աշխարհը և Ադամի շուրջն էր պտտվում աշխարհը:

Комментарии