Բառերի կազմությունը
Մեկուկես վանկանի (բառերի երկրորդ գաղտնավանք ը բառերի օգնությամբ) կազմվում են -եր հոգնակի մասնիկով:
Կայսր - կայսրեր, արկղ - արկղեր, դուստր - դստրեր, վագր - վագրեր
Բացառություն են կազմում անգղ, արկղ, գամփռ բառերը, որոնց հոգնակիի կաղմությունը ունի երկձևություն՝ անգղեր - անգղներ, արկղեր - արկղներ, գամփռեր - գամփռներ: Հոգնակի են կազմում նաև -իկ վերջավորությամբ՝ մարդ - մարդիկ, պարոն - պարոններ - պարոնայք, տիկին - տիկիններ - տիկնայք, անձ - անձինք - անձեր: Խոսակցական լեզվում հաճախ -ցի վերջածանցով կազմված բառերի հոգնակին կազմվում է ք վերջածանցով՝ գյուղացիք, քաղաքացիք, սևանցիք, աշտարակցիք: Սա խրախուսելի և գրական ձև չէ՛:
Գոյականի առումը ցույց է տալիս խոսողին հայտնի կամ անհայտ գոյական: Որոշյալ առումն արտահայտվում է ը կամ ն հոդերի օգնությամբ: Բաղաձայնով վերջացող բառերի վրա ավելանում է ը հոդը:
Գիրք - գիրքը
աղջիկ - աղջիկը
աշակերտ - աշակերտը
Այգի, առու, տղա - ձայնավորով վերջացող բառերի վրա ավելանում է ն հոդը:
Բաղաձայնով վերջացող բառի ը հոդը կարող է փոխվել ն-ի, եթե հաջորդ բառը սկսվում է ձայնավորով կամ ը գաղտնավանք պարունակող տառակապակցությամբ:
Աղջիկը գնաց: Աղջիկն ասաց: Որոշ բառեր հայերենում հոդ չեն ստանում՝ անձինք, մարդիկ, տիկնայք, կանայք, պարոնայք:

Комментарии
Отправить комментарий