Մշակույթ և քաղաքակրթություն

Քաղաքակրթություն հասկացությունը և դրա սահմանումները.
Քաղաքակրթություն (լատ. Civis – քաղաքային, քաղաքացիական, պետական) հասկացությունը ձևավորվել է XVIII դ. Արևմտյան Եվրոպայում: Մարդկության հոգևոր, նյութական ու քաղաքական մակարդակի բարձր աստիճան: Քաղաք-պետությունների ի հայտ գալով, մարդկությունը թևակոխեց, հոգևոր, մշակույթային, քաղաքական և հասարակական զարգացման մի նոր փուլ, որտեղ նրանք սկսեցին ստեղծել քաղաքակրթական արժեքներ: Քաղաքակրթությունը, որպես առանձին հասկացություն ի հայտ եկավ XVIII դ. երկրորդ կեսին Արեւմտյան Եվրոպայում, ֆրանսիական հեղափոխության նախօրեին: Ներկայումս պատմագիտության մեջ գերիշխում է պատմության փուլաբաժանման քաղաքակրթական մոտեցումը: Համաձայն որի` մարդկության անցած ուղին, իր սկզբնավորման պահից մինչեւ մեր օրերը, ստորաբաժանվում է երեք փուլերի.
1. Միջարդյունաբերական (Հին եւ միջին դարեր)
2. Արդյունաբերական (XVII – XX դդ.)
3. Հետարդյունբերական (XX դ. կեսերից մինչև մեր օրերը)

Քաղաքակրթական մոտեցման հիմքում ընկած է համաշխարհային պատմության մեջ ընդհանուր զարգացման միտումները, քաղաքակրթական արժեքները, որոնք տվյալ պատմական ժամանակահատվածում բնորոշ են բոլոր երկրներին և ժողովրդիներին: 
Ըստ Բրոդելի. «Քաղաքակրթությունը դա մշակութային տարածության շրջան է, որն իր մեջ ներառում է մշակութային բնութագրի և յուրահատկությունների խառնուրդ»:
Վալերստայնը այն սահմանում է որպես. «
ավանդույթների, հասարակական կառույցների և մշակույթների յուրօրինակ համադրում, որը ձևավորում է այս կամ այն պատմական ամբողջականությունը և որը գոյատևում է այլ նմանատիպ յուրահատկությունների հետ»:
Ըստ Շպենգլերի. «
քաղաքակրթությունը մշակույթի անխուսափելի ճակատագիրն է… առավել արտաքին և արհեստական վիճակը, որը կարող է կրել զարգացած, տարաբնույթ մարդը»: 

Քաղաքակրթությունն այսպիսով, մարդկային հասարակության մշակութային ընդհանրությունների բարձրագույն ձևն է և մշակութային նույնականացման ամենալայն աստիճանը, որով մարդը տարբերվում է մյուս կենսաբանական էակներից:
Քաղաքակրթությունը համարվում է մշակութային ամբողջության բարձրակետ: Գյուղերը, շրջանները, էթնիկ խմբերը, ազգությունները, կրոնական խմբերը, բոլորն ունեն ձևավորված մշակույթ հետերոգենության տարբեր աստիճաններում:

Սեմուել Հանթինգտոն
ըստ Հանթինգտոնի տեսության արդի աշխարհը ունի հետևյալ քաղաքակրթական բաժանումը՝ ճապոնական քաղաքակրթություն, չինական(սինական) քաղաքակրթություն, հնդկական(ինդուսական) քաղաքակրթություն, ուղղափառ քաղաքակրթություն, հյուսիս-ատլանտյան կամ արևմտյան քաղաքակրթություն, աֆրիկյան ենթադրյալ քաղաքակրթություն,լատինաամերիկյան ենթադրյալ քաղաքակրթութոյւն, իսլամական (4 հիմասյուներ՝ Թուրքիա, Իրանի իսլամական իրապետություն, Արաբական աշխարհ և Ինդոնեզիա)քաղաքակրթություն:
Մշակույթ հասկացությունը և դրա սահմանումները


Մշակույթ և դրա սահմանումները
Մշակույթ (լատ.՝ cultura - մշակում, դաստիարակում), հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով։ «Մշակույթ» բառը ունի Լատինական ծագում՝«cultura», որն սկզբնական շրջանում նշանակում է հողի մշակում՝ մարդու կարիքները բավարարելու համար։ Սակայն ժամանակի ընթացքում «մշակույթ» բառը ձեռք է բերում մեկ նոր իմաստ ևս, որի համաձայն «մշակույթ »ասելով հասկացվում է՝ «մշակել մարդուն», այսինքն՝ հոգին, միտքը և կատարելագործել նրա ընդունակությունները։ Հոգու մշակում (cultura animi) տերմինը առաջին անգամ օգտագործում է հին հռոմեացի փիլիսոփա և հռետոր Ցիցերոնը ( մ.թ.ա. 106-43)։ Մշակույթը, արտադրության հոգևոր և նյութական տեսակներին համապատասխան, բաժանվում է հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի։ Նյութական մշակույթի ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները (աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ, հաղորդակցության միջոցներ և այլն)։ Եթե նյութական մշակույթին են պատկանում նյութական բարիքների արտադրության ոլորտում ստեղծված արտադրության միջոցների ամբողջ համակարգը, աշխատանքի արդյունքների ամբողջությունը, ընդհանրապես, մարդու նյութական պահանջմունքները բավարարող բոլոր արժեքները , ապա հոգևոր մշակույթը ընդգրկում է մարդու հոգևոր գործունեության արդյունքները՝ գիտությունը, կրոնը, արվեստը, բարոյականությունը, փիլիսոփայությունը, քաղաքականությունը, իրավունքը:


Վարկածային քաղաքակրթություններ
Արտերկրային քաղաքակրթություն, վարկածային քաղաքակրթություն, որ ծագում և տարածվում է Երկրից դուրս։ Հասկացությունը կիրառվում է գլխավորապես գիտական ոլորտում, ինչպես նաև ֆանտաստիկ ժանրում և ուֆոլոգիայում: Արտերկրային քաղաքակրթության գոյությունը հիմնովին ապացուցված կամ հերքված չէ, չնայած վիճակագրորեն հնարավոր է: XVII դարում արտերկարային քաղաքակրթությունների միտքը սատարեց Կոպեռնիկոսի արեգակնակենտրոն համակարգի տարածման և Գալիլեյի աստղադիտակի ստեղծման գործում:

Ատլանտիդա

Ատլանտիդա (հին հուն՝ Ἀτλαντὶς), հայտնի ըստ ավանդության կղզի-պետություն։ Առավել մանրամասն նկարագրված Պլատոնի երկխոսության մեջ, ինչպես նաև հայտնի Հերոդոտոսի, Դիոդորոս Սիցիլիացու, Ստրաբոնի հիշատակումներում և ակնարկներում։ Ատլանտիդայի գտնվելու վայրի մասին նախնիների ցուցմունքները հայտնի չեն։ Ըստ Պլատոնի կղզին գտնվում է Հերկուլեսյան սյուներից արևմուտք, Ատլանտա սարի առջևում։ Ուժգին երկրաշարժի ժամանակ, որն ուղեկցվում էր ջրհեղեղով, կղզին իր ողջ բնակչությամբ մեկ օրում մնաց ջրի տակ: Պլատոնը նշում է մ.թ.ա. 9500 թվականը որպես աղետի ժամանակաշրջան։ Հերակլեսի սյուները հնում միշտ անվանել են Ջիբրալթարի նեղուց (ոչ հաճախ նաև՝ Ջիբլարթարի և Սեուտայի ժառյռեր): Այդպիսով, Պլատոնը Ատլանտիդան տեղադրում է Ջիբլարթարի նեղուցի մոտ, Իսպանիայի և Մարոկկոյի մոտ: Ըստ հույների Մարոկկոյում էր ապրում հսկա Անլանտը, որի անունից էլ առաջացել է օվկիանոսի անվանումը, նաև առաջացել է հենց երկրի անունը (Պլատոնի պատմությունում Անտլանտը երկրի առաջին արքան էր): Ատլաս (հին հուն․՝ Άτλας), տիտան, որն իր ուսերին պահում էր երկնակամարը. Հապետոսի և Կլիմենեի որդին, Պրոմեթևսի և Էպիմեթեսի եղբայրը, Պլեադաների, Հիադաների և Հեսպերուհիների հայրը։ Ըստ առասպելի, Ատլասը պարտավոր էր իր ուսերին պահել երկինքը՝ որպես պատիժ, աստվածների դեմ տիտանների պատերազմին մասնակցելու համար։

Комментарии