Տոտեմիզմ
Տոտեմիզմ՝ հավատ մարդու և բնության միջև կապի մասին: Արտահայտությունը առաջացել է
“Ojibwe” բառից, որը նշանակում է “իմ բարեկամ”: Առաջին անգամ տոտեմիզմի մասին գրել է վաճառական Ջեյմս Լոնգը: Սովորաբար ընտանիքիների կամ ցեղերի տոտեմները լինում են բույսեր և կենդանիներ: Դրանք համարվում են սրբազան իրեր և պատկանում են միմիայն տվյալ ընտանիքներին կամ ցեղերին:
1800-ականերին տոտեմիզմը համարվել է նախնադարյան կրոն՝ բազում եվրոպացի փիլիսոփաների կողմից:Որոշ փիլիսոփաներ կարծում են, որ տոտեմիզմի հավատալիքները առաջ են քաշել այն բնիկ ցեղերը, ովքեր անկիրթ էին և չէին տարբերում մարդուն կենդանուց: Սակայն այս փաստը դեռ չի հաստատվել տոտեմիզմի վերաբերյալ արդի քննարկումներին:
Հյուսիս-արևմտյան Ամերիկյան ցեղերը տոտեմական սյուներ են փորագրում սիմվոլներով սովորաբար եղևնափայտի և կանադական եղևնու վրա: Դրանք սովորաբար արվում են ոչ թե երկրպագության, այլ պատմություններ են պատմում, թե որ ցեղին են պատկանում: Սյան վերևում փորագրում են արծիվների կամ ագռավների, իսկ ներքևում՝ կուղբերի, աղվեսների, առջերի և գորտերի: Ամենավերևում փորագրում են մարդուն, ով համարվում է նրանց հսկիչը: Նա գյուղերին զգուշացնում է մոտակա վտանգի մասին:
 |
Տոտեմական սյուն Օնտարիոյում, Կանադա
|
Անիմիզմ
Անիմիզմ (լատիներեն անիմա՝ “օդ, հոգի, կյանք”) կրոնական հավատ, որտեղ առարկաները, վայրերը և արարածները ունեն որոշակի հոգևոր էություն: Այսինքն անիմիզմը ընկալում է ամեն ինչը՝ կենդանիներին, բույսերին, քարերին, գետերին, մարդկանց ձեռքի աշխատանքները և նույնիսկ բառերը, որպես ողջ և անիմացիոն էություններ: Անիմիզմը ամենահին կրոնական հավատն է աշխարհում, նույնիսկ ավելի հին քան հեթանոսությունը: Այն դեռ դավանում են տարբեր ավանդական հասարակություններում: Դեռ Հին քարի դարից, անիմիզմը պնդել է, որ ամեն առարկայի մեջ եղել է հոգի կամ ոգի, նույնիսկ եթե այն անշունչ կամ անշարժ է եղել: Անիմիզմը նաև պնդում է, որ տիեզերքը լի է հոգիներով և մարդիկ փողկապակցված են նրանց հետ: “Անիմիզմ” տերմինը առաջին անգամ առաջ է քաշել անթրոպոլոգետ (մարդաբանություն) Սըր Էդվարդ Բըրնեթ Թայլերը 1871թ.-ին “Պարզունակ մշակույթ” գրքի մեջ: Իր գրքի մեջ, Թայլերը “անիմիզմ” տերմինը օգտագործել է որպես առեղծվածային, գերբնական և գոյություն չունեցող էակների հավատ: Այն ժամանակներին, երբ նա առաջ էր քաշել անիմիզմի մասին իր թեորեմը, շատերը այն համարում էին քաղաքականապես ռադիկալ, քանի որ նա պնդում էր, որ բոլոր ոչ քրիստոնյա մարդիկ, իրականում իրենց սեփական հավատքները ունեն: Թայլերի օգտագործախ “անիմիզմ” տերմինը դարձավ անկասկած անընդունելի, քանի որ ընստ նրա այն համարվում էր կրոնի ամենացածր տեսակը: Այսօր ընդունված է համարել, որ կրոնական հավատների գործառույթը պահանջում է էմոցիոնալ և սոցիալական, քան մտավոր բացատրություն:
Սակայն մինչ օրս, որոշ փիլիսոփաներ անիմիզմը կրոն չեն համարում: Նրանք կարծում են, որ անիմիզմը ավելի շատ փիլիոսոփայության ուղղություն է, քան կրոնի: Անթրոպոլոգետ Սըր Ջեյմս Ֆրեյզերը պնդում էր, որ անիմիզմը իր մեջ ներառում է ժամանակավոր իշխանության ձեռք բերման փորձ` օգտագործելով հոգևոր ուժերը որպես կախարդանքի միջոց:
Комментарии
Отправить комментарий