Ողջույն, ընթերցող!

Ողջույն, ընթերցող! 
Անունս Խաչատրյան Լուսինե է։ Ծնվել եմ 2002թ․-ի նոյեմբերի մեկին, 14 տարեկան եմ։ Հաճախել եմ Գարեգին Նժդեհի անվան հ․ 161 հիմնական դպրոցը և այնտեղ սովորել եմ մինչև 9-րդ դասարանը։ Ուսումս շարունակելու եմ Մխիթար Սեբաստացու կրթահամալրում։ Ինչու՞ եմ ընտրել հենց այս դպրոցը․ քանի որ այն տարբերվում է բոլորից։ Ես դեռ մանկուց սիրել եմ բոլորից տարբերվել, իմ հասակակիցներին նման չեմ եղել։ Այդ պատճառով ընտրել եմ հենց այս կրթահամալիրը, քանի որ գիտեմ, որ այստեղ սովորելով շատ բան կփոխվի իմ մեջ։ Կրթահամալիրը նմանեցնում եմ Ամերիկայի դպրոցներին․ այնտեղ նույնպես կան տարբեր խմբակներ, տնային աշխատանքները կատարվում եմ էլեկտրոնային ձևով, դպրոցում կան "հատուկ" պահարաններ, որոնք նախատեսված են աշակերտների համար և ամենակարևորը շատ ազատ է, լայն և մեծ։ Սա իմ համար շաաատ մեծ ուրախություն է, քանի որ միշտ երազել եմ սովորել Ամերիկայի կամ Անգլիայի դպրոցներում։ Մեծ հաճույքով սպասում եմ սեպտեմբերի մեկին! 

Այժմ պատմեմ իմ մասին․ ես օրս անցկացնում եմ սերիալներ և ֆիլմեր դիտելով, նաև ուսումնասիրում եմ աստղագիտության ոլորտը։ Դիտում եմ միայն ամերիկական և բրիտանական ֆիլմեր և սերիալներ։ Չեմ դիտում հայկական և այլազգի սերիալներ, քանի որ այնտեղ միշտ պարզվում է, որ մահացածը չի մահացել կամ մեկը մյուսի բարեկամն է և այլն։ Հիմնականում դիտում եմ գիտաֆանտաստիկ, դետեկտիվ, կենսագրական, դրամա, ֆանտաստիկ և պատմական ֆիլմեր և սերիալներ։ Ես ինքս ինձ ամարում եմ կինոման և սերիալաման, քանի որ այնքան եմ դիտել ֆիլմեր, որ բոլոր հայտնի և բլոքբաստեր ֆիլմերի մասին տեղեկություն ունեմ: Ի դեպ ասեմ, որ ունեմ մի նոթատետր, որտեղ գրի եմ առնում իմ դիտած ֆիլմերը և սերիալները և գնահատում նրանց իմ ստեղծած բալային համակարգով. նրանց թիվը հասնում է 400-ի:
Ուսումնասիրում եմ նաև աստղագիտություն բաժինը: Շատ եմ սիրում ուսումնասիրել տիեզերքը և ամեն ինչ կապված նրա հետ, իմանալ, թե ինչից են կազմված աստղերը, մոլորակները, գալակտիկաները, ինչպես է առաջացել տիեզերքը և դրա գաղտնիքները: 

Комментарии